Ադրբեջանի և Հայաստանի միջև իրական ու տևական խաղաղության համաձայնագրի ստորագրման գլխավոր պայմանը Հայաստանի Սահմանադրությունն է, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն։
«Ադրբեջանի և Հայաստանի միջև իրական և տևական խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական պայմանը Ադրբեջանի դեմ շարունակվող տարածքային պահանջների ավարտն է, որոնք ամրագրված են Հայաստանի բազմաթիվ իրավական և քաղաքական փաստաթղթերում, և հատկապես Հայաստանի Սահմանադրության մեջ, որը բացահայտորեն վկայակոչում է Հայաստանի անկախության ակտը, կոչ է անում «Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միավորումը», – երկրի ԱԳՆ մամուլի խոսնակին մեջբերում է ադրբեջանկան ԱՊԱ-ն։
Նա նշել է նաև, թե Հայաստանը ձգտում է անտեսել այս խնդիրը, ինչը ցույց է տալիս, որ «այս երկիրը շահագրգռված չէ տևական խաղաղությամբ և փորձում է միայն պահպանել այս իրավիճակը՝ Ադրբեջանի դեմ կրկին ագրեսիա սկսելու համար»։