• 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում
Tribune.am
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • OVERԴՈԶ
    • Թավշյա միլիոնատերեր
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • OVERԴՈԶ
    • Թավշյա միլիոնատերեր
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
Tribune.am
No Result
View All Result
Home Լրահոս

Ադրբեջանը կեղծում է պատմական փաստերը. ԿԳՄՍՆ-ն հերքում է ադրբեջանական մամուլում տեղ գտած հրապարակումները

Tribune.am Հեղինակ ` Tribune.am
20/06/2024
/ Լրահոս, Գլխավոր նորություններ
0
Ադրբեջանը կեղծում է պատմական փաստերը. ԿԳՄՍՆ-ն հերքում է ադրբեջանական մամուլում տեղ գտած հրապարակումները
0
SHARES
16
VIEWS
Կիսվել Facebook -ումԿիսվել Linkedin -ումԿիսվել X -ումԿիսվել Whats App -ումԿիսվել Telegram -ումԿիսվել VK -ում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պաշտոնապես հերքում է Ադրբեջանի տարբեր մեդիահարթակներում տեղ գտած հրապարակումները, թե իբր Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատվող (և ոչ միայն) հատվածներում գտնվող հայկական պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքներն «աղվանական հետքերի» վերացման նպատակ են հետապնդում:

«Նմանօրինակ լրատվությունն ակնհայտ սուտ է, պատմական փաստերը կեղծելու Ադրբեջանի մանիպուլյատիվ քաղաքականության հերթական դրսևորում:

Մասնավորապես՝ ՀՀ Տավուշի մարզի Կիրանց գյուղի եկեղեցին (տեղացիներն անվանում են Սբ Երրորդություն) կառուցվել է 19-րդ դարում տեղական կոպտատաշ քարից և եռանավ բազիլիկ հայկական եկեղեցի է։ Պահպանվել են հայկական լինելու փաստը հաստատագրող հարավային ավանդատան պատուհանի վերևի հատվածում պահպանված արձանագրությունը («1888 ամի»)՝ կառուցման տարեթվով, իսկ դրանից աջ նաև հայերեն արձանագրությունը։ Կիրանցի այս եկեղեցին խորհրդային շրջանում վերածվել էր պահեստի։ 2024 թ․ ՀՀ կառավարության հատկացրած միջոցներով կիրականացվեն հուշարձանի ամրակայման, նորոգման և վերականգնման և զանգաշտարակ-ռոտոնդայի տեղադրման գիտանախագծային փաստաթղթերի կազմման աշխատանքները:

ՀՀ Տավուշի մարզի Ոսկեպարի Սբ. Աստվածածին կենտրոնագմբեթ եկեղեցին կառուցվել է 7-րդ դարում։ Այն պատկանում է հայկական վաղմիջնադարյան եկեղեցական ճարտարապետության «մաստարայատիպ» կառույցներին (Մաստարայի Սբ Հովհաննես, Հառիճավանքի Սբ Գրիգոր, Արթիկի Սբ Գևորգ, Կարսի Առաքելոց)։ Ոսկեպարի վաղմիջնադարյան եկեղեցին հիմնական վերանորոգման է ենթարկվել 1975-1977 թվականներին, սակայն մթնոլորտային տեղումների արդյունքում առաջացած խոնավության ներթափանցումից եկեղեցու տանիքածածկերը քայքայվել են, ծածկասալերը՝ վնասվել: 2024 թ․ պետական միջոցներով կվերականգնեն հուշարձանի տանիքի ծածկասալերը։

ՀՀ Շիրակի մարզի Երերույքի վաղքրիստոնեական տաճարը, որը նույնպես հայտնվել է ադրբեջանական տեղեկատվական քարոզչության թիրախում և պատմական կեղծ պնդմամբ ներկայացվել իբրև թյուրքական կոթող, ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության նախնական ցանկում և Եվրոպա Նոստրայի ամենավտանգված մշակութային կոթողների ցանկում:

Երերույքի տաճարի և հարակից տարածքը հարուստ է մշակութային շերտով, ինչի մասին  են վկայում տարիներ շարունակ հայ և իտալական հնագիտական արշավախմբերի կատարած ուսումնասիրությունների արդյունքները։

Երերույքի վաղքրիստոնեական տաճարի ամրակայման և վերականգնման ծրագիրն իրականացվում է  ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանում ԱՄՆ դեսպանության միջև համագործակցության շրջանակում՝ ԱՄՆ դեսպանի «Մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի» ֆինանսավորմամբ:

Հայաստանի Հանրապետության պատմամշակութային ժառանգության պահպանումը, վերականգնումն ու հանրահռչակումը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության առաջնահերթություններից է, և այս ուղղությամբ պետությունն իրականացնում է շարունակական աշխատանք:

Կոչ ենք անում Ադրբեջանի համապատասխան շրջանակներին չխեղաթյուրել պատմական փաստերը, ինչպես նաև ապահովել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հայկական պատմամշակութային հուշարձանների պահպանումը՝ մասնավորապես ապահովելով նաև միջազգային դիտորդական առաքելության այցերը՝ Լեռնային Ղարաբաղի տարածքում գտնվող հայկական հուշարձանների մշտադիտարկման նպատակով»,-նշված է ԿԳՄՍՆ տարածած հաղորդագրության մեջ

Վերջին նորություններ

  • Լարված իրավիճակ՝ ԱԺ-ում. Էդգար Ղազարյանի ելույթն ընդհատվել է ՊՊԾ աշխատակիցների միջամտությամբ
  • Պուտինը հանդիպել է Իրանի նախագահի հետ
  • Գողություններ էր կատարել «Ֆորդ-Տրանզիտով». Մուղնիում տղամարդու տանը կանեփ և փամփուշտներ են հայտնաբերվել
  • Բաքուն բացահայտում է իր ծրագիրը. ինչո՞ւ հայը պետք է ներում խնդրի ադրբեջանցուց
  • Ջաբարովը կոչ է արել արգելել Դավիթ Առուշանյանի մուտքը Ռուսաստան

Արխիվ

  • Հոկտեմբերի 2026
  • Սեպտեմբերի 2026
  • Օգոստոսի 2026
  • Հուլիսի 2026
  • Հունիսի 2026
  • Մայիսի 2026
  • Ապրիլի 2026
  • Մարտի 2026
  • Փետրվարի 2026
  • Հունվարի 2026
  • Դեկտեմբերի 2025
  • Նոյեմբերի 2025
  • Հոկտեմբերի 2025
  • Սեպտեմբերի 2025
  • Օգոստոսի 2025
  • Հուլիսի 2025
  • Հունիսի 2025
  • Մայիսի 2025
  • Ապրիլի 2025
  • Մարտի 2025
  • Փետրվարի 2025
  • Հունվարի 2025
  • Դեկտեմբերի 2024
  • Նոյեմբերի 2024
  • Հոկտեմբերի 2024
  • Սեպտեմբերի 2024
  • Օգոստոսի 2024
  • Հուլիսի 2024
  • Հունիսի 2024
  • Մայիսի 2024
  • Մարտի 2023
  • Փետրվարի 2023
  • Սեպտեմբերի 2022
  • Ապրիլի 2022
  • Մարտի 2022
  • Դեկտեմբերի 2021
  • Սեպտեմբերի 2021
  • Մայիսի 2021
  • Ապրիլի 2021
  • Սեպտեմբերի 2020

Հաղորդումներ

  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Լրահոս

  • Կրթություն
  • Միջազգային լուրեր
  • Տարածաշրջան
  • Տեխնոլոգիաներ
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Բանակ
  • Ժամանց
  • Մշակույթ
  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

© 2026 Tribune.am Made with ♡ by Risqué Team.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • OVERԴՈԶ
    • Թավշյա միլիոնատերեր
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ

© 2026 Tribune.am Made with ♡ by Risqué Team.