ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Եվրամիության որոշ երկրների դեսպանների։ Այդ մասին նա հայտնել է X սոցիալական ցանցում։
«Կարևոր է շարունակել համատեղ ինտենսիվ ջանքերը ԵՄ-ի հետ, քանի որ մենք գործընկերության նոր ծրագրի շուրջ բանակցություններ ենք սկսում»,–գրել է նա։
Հիշեցնենք` հունիսի 11-ին և 12-ին Երևանում տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում ՀՀ-ԵՄ գործընկերության կոմիտեի հինգերորդ հանդիպումը։