Օկուպացված Մեխակավանում (Ջեբրայիլ) ականազերծման աշխատանքների ժամանակ ականի պայթյունից զոհվել է Ադրբեջանի ականազերծման գործակալության (ANAMA) աշխատակից՝ 1980 թ.-ին ծնված Ռագիֆ Իսաևը: Լուրը ադրբեջանական լրատվամիջոցներին հաստատել են ՆԳՆ-ի, գլխավոր դատախազությանից, որը վկայակոչում է նաև ANAMA-ն։
Պայթյունից տուժել են գործակալության այլ աշխատակիցներ ևս, որոնք հոսպիտալացվել են մարզային հիվանդանոց։ Նրանց վիճակը գնահատվում է բավարար։