Բագրատ Սրբազանը Տավուշում սահմանապահներից հարցրել է, թե որտեղ են գտնվում Փաշինյանի ցույց տված ցանկապատները:
«Այդ քառակուսի ցանկապատը ո՞ր մասում է, ասացին Ոսկեպար-Կիրանց հատվածում է»,- հարցրել է Սրբազանը:
Սահմանապահներից մեկը՝ ի պատասխան Սրբազանի հարցին, ասաց.
«Ես ծառայություն չեմ իրականացրել. տեղյակ չեմ, դիմեք լրատվական բաժին»:
Նույն հարցը Սրբազանն ուղղեց նաև հրամանատարին, նա նույնպես պատասխանեց, որ տեղյակ չէ:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը Ներքին Հանդում բնակիչներին ցուցադրելով Ոսկեպարում, իր ներկայացմամբ, սահմանազատումից հետո տեղադրված փշալարերը, ասել էր.
«Ոսկեպարում սահմանազատում ենք արել, այ սենց վիճակ է հիմա, ցանկապատը քաշած, անվտանգությունը ապահոված, ոչ կով է անցնում, ոչ մարդ է անցնում, գիշերն էլ մարդիկ հանգիստ քնում են: Նույնն էլ պետք է այստեղ անենք, որովհետև լուծումը էդ ա, ժողովուրդ»: