Հայաստանի տրամադրած ականապատ քարտեզները ցածր ճշգրտության են, դրանց օգտակարությունը չի գերազանցում 25%-ը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի հակաականային գործակալության խորհրդի նախագահ Վուգար Սուլեյմանովը՝ օկուպացված Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում համաժողովի ժամանակ:
Նրա խոսքով՝ խնդիրն այն է, որ Երևանը փոխանցել է նախկին շփման գծի տարածքում ականապատ տարածքների քարտեզներ, այլ ոչ թե Արցախի խորքում գտնվող տարածքներինը։
«Տվյալներն ընդգրկում են միայն նախկին շփման գիծը: Վերամշակելով այս տվյալները՝ պարզ դարձավ, որ այս տվյալների օգտակարությունը չի գերազանցում 25 տոկոսը, սա շատ ցածր ցուցանիշ է»,- մեջբերում են ադրբեջանական լրատվամիջոցները: