Գյումրիի «Սև Ամրոց» հուշահամալիրում տեղի է ունեցել ֆիզիկական հաշմանդամություն ունեցող անձանց 23-րդ շախմատի աշխարհի անհատական առաջնության բացման արարողությունը:
«Այս առաջնությունը ավելին է քան մրցակցությունը, քանի որ կոտրում է հասարակական պատնեշները և ապացուցում անհատների հսկայական կարողություններն ու ներուժը, որոնք դիմակայել են կյանքի դժվարություններին՝ մարտահրավերները վերածելով հնարավորությունների:
Պահատական չէ, որ մրցաշարի իրականացման համար որոշում ընդունվեց անցկացնել այն հենց Գյումրի քաղաքում, քանի որ 2024 թվականին Գյումրին համարվել է սպորտային մայրաքաղաք:
Եվ հպարտությամբ կարող ենք ազդարարել, որ այս առաջնության շնորհիվ Գյումրի քաղաքն այս տարի հյուրընկալելու է շուրջ 14 երկրների 52 շախմատիստներին:
Հայաստանից առաջնությանը մասնակցում են ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը, Մայիս Մելքոնյանը, Համբարձում Ավետիսյանը և Հակոբ Մարտիրոսյանը:Առաջնության իրանանացման համար ցանկանում ենք շնորհակալություն հայտնել մեր բոլոր հովանավորներին ի դեմս Գյումրու քաղաքապետարանի, «Սավա» ընկերության հիմնադիր և Հայաստանի շախմատի ֆեդերացիայի սահմանափակ կարողություններ ունեցող անձանց հանձնաժողովի նախագահ Աղասի Ինանցի, «Ալֆա Ֆարմ» ընկերությանը ի դեմս Սամվել Շիլաջյանի, պարոն Ռալֆ Յիրիկյանի, Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի, Շիրակի շախմատի Ֆեդերացիայի նախագահ Միսակ Բալասանյանի, Արտակ Գևորգյանի, ինչպես նաև մեր բոլոր աջակիցներին՝ ի դեմս Շիրակի մարզպետարանի, Հայաստանի Էլեկտրական Ցանցերի և «Լենտեքս» ընկերության հիմնադիր Կարեն Գոմցյանի»,- նշվում է ՀՇՖ-ի հաղորդագրությունում: