«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ուժի մեջ մտնելու ֆոնին Եվրամիությունը դիտարկում է Վրաստանին օգնությունը դադարեցնելու հնարավորությունը։ Այս մասին Europa Press-ի իսպանական խմբագրության հետ զրույցում հայտարարել է ԵՄ բարձր ներկայացուցիչ Պիտեր Ստանոն։
Ստանոն նշել է, որ ԵՄ դիվանագիտական ծառայությունը «լրջորեն անհանգստացած է Վրաստանում տեղի ունեցող վերջին իրադարձություններով», և վիճահարույց օրենքի ուժի մեջ մտնելը «հետքայլ է ներկայացնում երկրի՝ Եվրամիությանն ինտեգրվելու ուղղությամբ», հաղորդում է SOVA-ն։
Ըստ Ստանոյի՝ կարճաժամկետ հեռանկարում ԵՄ-ն արդեն կրճատել է քաղաքական շփումները վրացի պաշտոնյաների հետ՝ «բացառությամբ նրանց, ովքեր կենտրոնացած են ստեղծված իրավիճակից ելք գտնելու վրա»։
«Մենք դիտարկում ենք մեր ֆինանսական օգնությունը [վրացական] կառավարությանը կասեցնելու հարցը», – ասել է Ստանոն՝ նշելով, որ Եվրամիությունն արդեն սառեցրել է 30 միլիոն եվրոյի ռազմական օգնությունը Խաղաղության եվրոպական մեխանիզմի շրջանակներում։