Երկու եղբայր-առյուծներ, ընդ որում մեկը՝ անդամահատված թաթով, վտանգավոր մրցալողի մեջ են մտել Ուգանդայի Եղիսաբեթ թագուհու ազգային պարկում, տեղեկացրել է CNN-ը։
Հետազոտողները կարծում են, որ Քազինգի (մոտ 1,6 կիլոմետր) կոկորդիլոսներվ լի ջրանցքն անցնելը առյուծների փաստագրված ամենաերկար մրցալողն է։ Բայց ինչո՞ւ են Ջեյքոբն ու նրա եղբայր Թիբուն առհասարակ անցել ջրային այդ ճանապարհը, որը միավորում է երկու լճեր։ Հետազոտողների կարծիքով՝ գիշատիչները էգեր էին փնտրում մարտերում արու առյուծների այլ խմբի հետ կրած պարտությունից հետո։ Գիտնականների եզրակացությունները հրապարակվել են Ecology and Evolution ամսագրում։
«Էգ առյուծների համար մրցակցությունը ազգային պարկում դաժան էր, և նրանք պարտվել են մարտում մրցալողից մի քանի ժամ առաջ, այնպես որ, ամենայն հավանականությամբ, երկյակը վտանգավոր ճամփորդության էր դուրս եկել, որպեսզի հասնի էգերին ջրանցքի մյուս կողմում»,- նշել է հետազոտության հեղինակ Ալեքս Բրաչկովսկին։ Ջեյքոբը ամենաանհավանական ճամփորդությունն է կատարել, նա իսկապես ինը կյանք ունի»,- ասել է Բրաչկովսկին և հավելել՝ «Ես պատրաստ եմ իմ ամբողջ ունեցվածքի դիմաց գրազ գալ, որ սա Աֆրիկայի ամենադիմացկուն առյուծն է. նրան խոյահարել է գոմշացուլը, նրա ընտանիքը թունավորել են, նա հայտնվել է որսագողի թակարդում և կորցրել է թաթը»։