Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տավուշի մարզ՝ ծանոթանալու 2023 թվականին իրականացված եւ այժմ ընթացքի մեջ գտնվող ծրագրերին:
Առաջին կանգառը Դիլիջանում էր: Ծանոթացել է դեպի «Լեռնային Հայաստան» առողջարան տանող ավտոճանապարհի 2․2 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքներին:
Ծրագրի արժեքը 234 մլն դրամ է, որը հատկացվել է պետական բյուջեից:
Ի դեպ՝ Տավուշ այցի ընթացքում Փաշինյանն արձանագրել է․«Զորամասերին մոտեցող ճանապարհների հետ կապված պրոբլեմ կա»։