Մոտ 100 հեկտար անտառ է այրվել բնական հրդեհի պատճառով թուրքական Մուղլա նահանգի ամառանոցային Բոդրում քաղաքի մոտ։ Այս մասին տեղեկացրել է Մուղլայի քաղաքապետ Ահմեթ Արասը։
«Հրդեհից, որը սկսվել է երեքշաբթի, տեղի ժամանակով ժամը 14.00-ին մոտ, տուժել է մոտ 100 հեկտար անտառ։ Հրդեհը վերահսկել եւ մարել հաջողվել է 18 ժամվա ընթացքում»,- ասել է Արասը TRT հեռուստաալիքի եթերում։
Նրա խոսքով՝ տեղի իշխանությունների տվյալներով գործադրվել են 10 ինքնաթիռ, 12 ուղղաթիռ, ավելի քան 50 միավոր ցամաքային տեխնիկա եւ ավելի քան 400 մարդ։ Հրշիջման աշխատանքներին օգնել են Թուրքիայի ՌՕՈւ երկու ուղղաթիռներ, տեղեկացրել է հանրապետության պաշտպանության նախարարությունը։