Տավուշի մարզի Կիրանց գյուղում տրված կադաստրային վկայականները համարվում են ճիշտ, քանի դեռ գրանցումը դատարանով անվավեր չի ճանաչվել։
Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի խորհրդական Արմեն Ալեքսանյանը՝ անդրադառնալով նրան, որ Տավուշում սահմանազատման գործընթացի հետևանքով Կիրանցի մի շարք բնակիչների հողեր անցել են Ադրբեջանին՝ չնայած կադաստրի վկայականների առկայությանը:
ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի խորհրդականի խոսքով՝ Կիրանցում տրված կադաստրային փաստաթղթերն ունեն ապացուցողական ուժ։
«Մնացած տեղեկատվությանը չեմ տիրապետում», – ասաց Ալեքսանյանը՝ միևնույն ժամանակ չբացառելով, որ կարող էին նման դեպքեր լինել։