Համացանցում տեսանյութ է հրապարակել, որտեղ 3 համարի երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը ջրի շիշը նետում է ուղևորի վրա, որն այդ պահին հեռախոսով նկարահանում էր և դժգոհում տվյալ ավտոբուսի վարորդի աշխատանքից:
Տեսանյութում նկրահանող երիտասարդը նշում է, որ մարդիկ երկար ժամանակ սպասում են տրանսպորտի, նաև ավտոբուսի ներսն է նկարում:
Այդ պահին վարորդը մոտենում է ուղևորին ու ասում. «Հլը արի ստեղ, արա, իջի հլը, նկարիչ ես, արա´, կտամ չանեդ կընկնի վրիցդ»։
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը հայտնել է, որ տվյալ վարորդը կազատվի աշխատանքից: Նա «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում աշխատում է 1.5 տարի: