Հայաստանից Վրաստան մեկնող ավտոմեքենայի մեջ «Սադախլո» մաքսատան անցակետում հայտնաբերվել է 13 կգ մարիխուանա տեսակի թմրամիջոց։ Տեղեկությունը հայտնում է Սպուտնիկ Վրաստանը:
«Գազի բալոնը դրված է եղել մեքենայի բեռնախցիկում։ Մարիխուանան փաթեթավորվել է 11 պոլիէթիլենային տոպրակի մեջ և տեղավորվել հեղուկ գազի բալոնի մեջ»,– գրում է կայքը։
Նշվում է, որ հետագա ուսումնասիրությունների համար գործը փոխանցվել է Վրաստանի ներքին գործերի նախարարությանը։