ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը, մեկնաբանելով կազմակերպության բյուջե Հայաստանի անդամավճարի հետ կապված հարցը, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է, որ չնայած այս տարի չվճարելու Երևանի որոշմանը՝ 2025թ. անդամավճարի գումարը կհաշվարկվի և կներկայացվի Հայաստանին։
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք հայտնի է 2025թ. բյուջեում վճարում չկատաելու Հայաստանի մտադրության մասին, Վասիլեւը նշել է, որ «դա արդեն քաղաքական որոշում է»։
«Կդիտարկվի 2025թ. բյուջեի նախագիծը, կհաշվարկվեն բոլոր հոդվածները։ Այդ գումարի տասը տոկոսը կհաշվեգրվի Հայաստանին»,- ասել է Վասիլևը։ Նա ավելացրել է, որ կվճարի նա այդ անդամավճարը, թե ոչ՝ «դա արդեն երկրի ղեկավարության քաղաքական կամքն է»։
Խոսելով բյուջեի խնդրի մասին՝ նա նշել է, որ այն, ինչ «վերաբերում է 2025թ., դա հետագա քննարկումների թեմա է»։ Նա նաև հայտնել է, որ «կազմակերպության բյուջեն սահմանված համամասնությամբ բաշխված է բոլոր անդամ պետությունների միջև։
«Այսինքն՝ անդամավճարների 50 տոկոսը վճարում է Ռուսաստանի Դաշնությունը։ Մնացած 50 տոկոսը բաշխված է մյուս հինգ անդամ պետությունների միջեւ։ Յուրաքանչյուր երկիր (Ռուսաստանից բացի) կվճարի բյուջեի 10 տոկոսը, այդ թվում եւ Հայաստանի Հանրապետությունը»,- ավելացրել է Վասիլևը: