Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր վաղ առավոտյան կրկին հեծանիվ է վարել քաղաքացիների հետ։ Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում՝ հրապարակելով նաև տեսանյութ
«Այսօր տեղի ունեցավ մեր 3-րդ հեծանվային զբոսանքը Երևանում. 21.7 կիլոմետր: Հեծանիվը կյանք է, հեծանիվը վայելք է, հեծանիվը առաջընթաց է. կեցցե՛ հեծանիվը։
Հ.Գ. Մեր հեծանվային ակումբին միանալ ցանկացողներն իրենց անուն ազգանունը, հեռախոսի համարը և իրենց լուսանկարը իրենց հեծանիվի հետ կարող են ուղարկել [email protected] էլ. հասցեով:
Ակումբի գործող կանոններն են. 0 քաղաքականություն, առավոտյան (շատ) վաղ արթնանալու կարողություն, համագործակցություն, կարգապահություն, բարեկրթություն: Այս փուլում ակումբի որոշմամբ հեծանվային զբոսանքի նվազագույն տարածությունը 20 կիլոմետր է», – գրել է նա։