Պրեմիում – 510 (հին գին 530)
Ռեգուլյար- 470 (հին գին 490)
Դիզել – 520 (հին գին 540)
Հեղուկ գազ – 190 (հին գին 90)
Մայիսին հեղուկ գազի գինը 30-35 դրամ էլ է եղել, արդյունքում շուկայում մնացել են խոշոր խաղացողները, գինը դարձել է 190-200 դրամ. Tert.am-ին ասել է տնտեսագետ Սուրեն Պարսյանը
«Գաղտնիք չէ, որ Վերին Լարսի անցակետը տարվա այս շրջանում բավականին ծանրաբեռնված է աշխատում, խցանումներ են լինում, և նույն հեղուկ գազի տարանցման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ»,- նշել է տնտեսագետը:
Նրա խոսքով՝ մայիսին նույնիսկ առանձին գազալցակայաններ գինը սահմանել էին 30-35 դրամ, բայց հիմնականում մայիսին 90 դրամ էր:
Տնտեսագետի կարծիքով՝ հեղուկ գազի գնի բարձրացման վրա ազդող հիմնական գործոններից եղել է լոգիստիկայի խնդիրը։
Տնտեսագետի խոսքով՝ չնայած հեղուկ գազով բեռնված բեռնատարներն առանց հերթի են անցնում, բայց այդ ճանապարհները լի են գյուղատնտեսական մթերքներ տեղափոխող բեռնատարներով ու մեքենաներով, որոնք կարող են որոշակի խնդիրներ ստեղծել:
«Դրան գումարած նաև հազարավոր մարդիկ տուրիստական ուղևորություններ են կատարում դեպի Ռուսաստան, կամ Ռուսաստանից այլ երկրներ, որոնք իրենց հերթին Վերին Լարսի անցակետում խցանումներ են առաջացնում»,- ասաց Պարսյանը:
Նա ընդգծեց, որ Վերին Լարսի անցակետի անգամ կարճաժամկետ՝ 1 շաբաթ կամ 10 օրյա խցանումը, կարող է բավականին լուրջ խնդիրներ առաջացնել Հայաստանի ներքին շուկայում։
«Ինչպես նշեցի մայիսին առանձին գազալցկայաններ հեղուկ գազի գինը սահմանել էին 30-35 դրամ: Սա անտրամաբանական, անառողջ մրցակցության արդյունք էր, որովհետև տնտեսվարողները երբեմն ինքնարժեքից ցածր գնով էին վաճառում: