Մեր չպետության պատմությունն ավելի շատ է, քան՝ պետության, այս մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այն բոլոր պետությունները, որ մենք ունեցել ենք՝ տարբեր դինաստիաներ, հարստություններ, պատմության սյուներն են, Հայաստանի պատմության սյուներն են, ու մենք այդ սյուներն ուսումնասիրելու վրա ավելի շատ ժամանակ պետք է տրամադրենք»,- ասաց նա։
Ըստ Փաշինյանի՝ «Հայոց պատմության» տրամաբանության մեջ կարող է պարզվել, որ մենք ուրիշ պետությունների ավելի շատ ենք անդրադառանում, քան՝ մեր պետություններին։
«Սա իրողություն է, ուրիշ պետություններին ավելի շատ ենք անդրադառնում, որովհետև կարող է պարզվի, որ մեր չպետությունն ավելի շատ է, քան՝ պետության պատմությունը»,- նշեց նա։