Այն, ինչ արել է ոստիկանությունը, բացարձակ անհամաչափ էր իրավիճակին։ Նահանջող մարդկանց հետևից էդ նռնակները նետելը որևէ խելամիտ, իրավաչափ նպատակ չի կարող հետապնդել: Լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Հայաքվե» նախաձեռնության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը։
«Եթե մարդիկ հարձակվեին ոստիկանության վրա և դա որպես կանխարգելիչ միջոց օգտագործվեր, կարելի էր պատկերացնել, բայց նահանջող մարդկանց վրա, որոնք փորձում են վիրավորներին էվակուացնել… , կան կադրերը, երբ մարդիկ փորձում են վիրավորներին տանել, հենց նրանց մեջ նռնակ են գցում, որ լրացուցիչ վնաս հասցնեն։ Սա կարող է տեղի ունենալ միայն մի դեպքում՝ երկրում քաղաքացիական պատերազմի դեպքում»,-ասաց Չալաբյանը։
Նա նշեց, թե անպայման իրավական ընթացք տալու են տեղի ունեցածին։