ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․
«Նիկոլն իր ներքին և արտաքին դավադրություններով՝ պլանավորված կերպով Ալիևին տվեց քաղաքական, դիվանագիտական, ռազմական և քարոզչական բավարար հնարավորություններ, որպեսզի վերջինս ընդամենը երեք տարում կարողանա լիովին օկուպացնել և հայաթափել հազարամյա հայկական Արցախը:
Հերթը Հայաստանի ու հայ ժողովրդի հավաքական ապագայինն է: Այժմ Նիկոլն ամեն ինչ անում է, որպեսզի Թուրքիան հնարավորություն ստանա առաջին, իսկ հարմար աշխարհաքաղաքական առիթի դեպքում նոր ցեղասպանության և էթնիկ զտումների ենթարկելու Հայաստանի Հանրապետությունը:
Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման միջազգային աղմուկից խուսանավող և պաշտպանվող Թուրքիան այսօր առիթ և ճանապարհներ է փնտրում հայկական գործոնը տարածաշրջանից ընդմիշտ վերացնելու համար:
Նիկոլն այս ամենը լավ գիտի: Ավելին, նա իր քաղաքականությամբ տալիս է համապատասխան առիթներն ու օգնում ապահովելու նրանց «ալիբին» այնպես, ինչպես դա արեց Արցախը հանձնելու և արմատապես էթնիկ զտումերի ենթարկելու պարագայում:
Արտաքին շահերի բախման խաչմերուկում գտնվող պետություններում չի կարելի իշխանություն վստահել դրսի աջակցությամբ եկած և դրսի ուժերին ծառայող կերպարներին: Դրանք ի սկզբանե պոտենցիալ դավաճաններ են և իշխանությունը զավթելով՝ դառնում են նաև տվայլ երկրի հիմնական սպառնալիքը»: