Իրականում ամեն ինչ պետք է տեղի ունենա իրավական դաշտում, օրենքի շրջանակներում, լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ անդրադառնալով նախօրեին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձություններին։
«Եվ մենք շատ անգամներ զգուշացրել ենք այն մարդկանց, ովքեր կազմակերպել են միտինգները` զերծ մնացեք ավելորդ լարվածությունից, առավել ևս՝ իշխանության ներկայացուցիչների նկատմամբ օրինազանցություն մի արեք։ Բայց, ցավոք, իրենց պահվածքն այլ էր, և ուժային կառույցները ստիպված էին իրականում անել այն գործողությունը, որը պարտավոր էին անել»,-ասաց Վահագն Խաչատուրյանը։
Նա նաև հավելեց. «Վստահ եղեք՝ իշխանությունը՝ գործադիր, օրենսդիր մարմինները, մենք ոչ մեկս հակված չենք մեր որևէ քաղաքացու վիճակը վատացնել կամ ստիպված լինել ուժով կարգի հրավիրել»։