1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2024 թ. առաջին կիսամյակում պետական բյուջե է վճարվել 900.4 միլիարդ դրամ ,որը կազմում է Պետական եկամուտների կոմիտեի կողմից վերահսկվող եկամուտների շուրջ 76%-ը, իսկ վերադարձը նվազեցնելու դեպքում` 72 %-ը, այս մասին ատնում են ՊԵԿ-ից:
Նախորդ տարվա համեմատ 1000 խոշոր հարկ վճարողներն վճարել են շուրջ 25.9 միլիարդ դրամ ավելի (որից՝ 3.8 միլիարդ դրամը շահութահարկ), մասնավորապես, այն դեպքում, երբ մաքսային մուտքերը նվազել են 72 միլիարդ դրամով:
Նախորդ տարվա համեմատ խոշոր հարկ վճարողների ցանկում տեղ են գտել 274 հարկ վճարողներ, որոնք նախկինում ընդգրկված չեն եղել ցանկում։
1000 խոշոր հարկ վճարողների վերաբերյալ ցանկը հասանելի է ՊԵԿ պաշտոնական կայքում: