Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի կարծիքով՝ Ռուսաստանը ԼՂ–ի դեպքում հայտնվել է շատ բարդ իրավիճակում։ Կողմերի և, առաջին հերթին, հայկական կողմի խնդրանքով Ղարաբաղ մտցնելով իր խաղաղապահներին՝ ՌԴ–ն հետագայում չի ստացել մանդատ, որը թույլ կտար այդ խաղաղապահներին գործել։ Բացի այդ, ՀՀ վարչապետը 2022 թվականի իր պրահյան հայտարարությամբ հրապարակայնորեն ճանաչել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում։
Ռուսաստանը շահագրգռված էր, որ Լեռնային Ղարաբաղի հայերն ապրեն իրենց տներում, որ ԼՂ-ն ձեռք բերի որոշակի պայմաններով անկախություն, կամ՝ եթե ոչ անկախություն, ապա գոնե այնպիսի կարգավիճակ, որը թույլ կտար այնտեղ բնակվել հայերին և հանգիստ լինել թե՛ իրենց տների, թե՛ գերեզմանների, թե՛ վանքերի համար: