Ռուսական կողմի վերահսկողության տակ է անցել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Լոզովատսկոյե բնակավայրը։ Այդ մասին հաղորդում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Նշվում է, որ ռուսական զորքերը չեզոքացրել են նաև ուկրաինական բանակի 6 ստորաբաժանումներ՝ Տորեցկ, Իվանովկա, Ուկրաինսկ, Նովգորոդսկոյե, Շչերբինովկա և Նովոսելովկա Պերվայա բնակավայրերի տարածքներում։