«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը բարձր աշխատավարձ է սահմանում, պարգևավճարներ տալիս կարմիր ու սև բերետավորներին, իսկ ՆԳ նախարար Վահե Ղազարյանն անձամբ է այցելում և շնորհակալություն հայտնում ծառայության համար:
Երեկ նա այցելել է ՆԳՆ ոստիկանության զորքեր, խորհրդակցություն արել` «ևս մեկ անգամ բարձր գնահատելով ոստիկանության զորքերի կատարած աշխատանքը, հույս հայտնել, որ առաջադրված խնդիրները կշարունակվեն կատարվել նույն ոգով և պատասխանատվությամբ»։ Վաղը Փաշինյանը կարող է «Կեցցե հեծանիվի» փոխարեն գրել. «Կեցցե ցուցարար ծեծող ոստիկանը»»։