Հուլիսի 24-ին երկու անձ Իրանի կողմից խախտել են Ադրբեջանի պետական սահմանը, այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ սահմանախախտները զինված դիմադրություն են ցույց տվել սահմանապահներին և հետ փախել, ինչի հետևանքով ադրբեջանցի երկու սահմանապահ թեթև վնասվածքներ են ստացել։