Փողոցով իշխանության չեն գալիս, 2018 թվականին տեղի է ունեցել ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխություն։ Այս համոզմանն է իշխանական պատգամ,ավոր
«2018-ին ՀՀ-ում ժողովուրդն է եկել իշխանության, 2018-ին ժողովուրդը ընտրել է Նիկոլ Փաշինյանին որպես վարչապետ։ Նա մի քանի անգամ ժողովրդի կողմից ընտրվել է երկրի լեգիտիմ վարչապետ, ՔՊ-ն մի քանի անգամ ընտրվել է որպես լեգիտիմ իշխող կուսակցություն։ ՀՀ-ում իշխանության միակ փոփոխությունը սահմանադրական ճանապարհն է՝ ընտրությունների միջոցով։ Թող գնան ստեղծեն նոր կուսակցություն, անունն էլ դնեն Հայ Առաքելական կուսակցություն, ոչ ժողովրդավարական ճանապարհով այլևս հնարավոր չէ Հայաստանում իշխանություն փոխվի»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, պատասխանելով լրագրողի հարցին՝ իշխանությունը ինչու է այդքան սարսափում փողոցից, ասաց իշխող խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը:
Հովհաննիսյանի խոսքով՝ ժողովրդի ճնշմամբ միշտ կարելի է իշխանափոխություն անել։
«Ժողովուրդը ՀՀ-ում ինչ կուզի կանի, ՀՀ-ն ժողովրդի պետությունն է, կաթողիկոսի ու Քոչարյանի պետությունը չէ»,- ասաց նա։