ՀՀԿ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Էդուարդ Շարմազանովը գրել է.
«Պատմությունից դասեր չքաղածներին…
1920-ին հայ-թուրքական պատերազմի օրերին Մուստաֆա Քեմալը/Աթաթուրքը/ բացահայտ ներկայացրեց թուրքական ծրագիրն ու ասեց. « Հայաստանի քաղաքական ու ֆիզիկական ոչնչացումը բացարձակ անհրաժեշտություն է»։
100 տարվա մեջ բան չի փոխվել Թուրքիայում։
Բայց փոխվել է ՀՀ իշխանությունը,որն արհամարհելով պատմության դասերը,պետությունը դարձնում են թուրքական վիլայեթ։
Չկա ավելի մեծ հանցանք, քան պատմությունից դասեր չքաղելն է
Պատմությունը մեզ հուշում է ի՞նչ անել, իսկ մենք համառորեն անում ենք հակառակը։
Դրա համար էլ պատժվում ենք՝ կորցնելով ինքնիշխանություն ու պետականություն»։
«Պատմական հիշողությունից զուրկ ժողովուրդները դադարում են ազգ լինելուց։ Գ.Նժդեհ»,- հավելել է նա։