• 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում
Tribune.am
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
Tribune.am
No Result
View All Result
Home Լրահոս Քաղաքականություն

Փաշինյանը մասնակցել է Ղարաբաղից տեղահանված անձանց նվիրված համաժողովին

— Հեղինակ ` —
18/03/2026
/ Քաղաքականություն
0
Փաշինյանը մասնակցել է Ղարաբաղից տեղահանված անձանց նվիրված համաժողովին
0
SHARES
49
VIEWS
Կիսվել Facebook -ումԿիսվել Linkedin -ումԿիսվել X -ումԿիսվել Whats App -ումԿիսվել Telegram -ումԿիսվել VK -ում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Ներառական զարգացում. ձեռքբերումներ և անելիքներ» խորագրով համաժողովին, որը նվիրված էր Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների հիմնախնդիրներին և դրանց լուծման քայլերին։

Վարչապետը հանդես է եկել ելույթով, ողջունել ներկաներին և նշել, որ այս ընթացքում տաբեր ձևաչափերով անընդհատ կապի մեջ են եղել Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների հետ։ «Կառավարության օրակարգում, 2023 թվականից ի վեր, այս թեման եղել է առաջնահերթությունների շարքում։ Մենք նաև հրապարակային երկխոսության միջոցով փորձել ենք մեր քաղաքականությունների շրջանակներն ընդգծել Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների համար՝ մեր ռազմավարական պատկերացումներն ավելի ընկալելի դարձնելու և, ինչպես ես ձևակերպում եմ՝ Հայաստանում տնավորվելու թեմայի վրա առավել մեծ կենտրոնացվածություն ցուցաբերելու նպատակով»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը կարևորել է նման ձևաչափով քննարկումները՝ կայացված որոշումների վերաբերյալ հնչեցված արձագանքները և առաջարկներն ավելի համակարգված ձևով լսելու և հստակ պատասխանելու առումով։ «Ես շատ կարևոր եմ համարում, որ մենք օգնենք Ղարաբաղից տեղահանված մեր քույրերին և եղբայրներին, որ հոգեբանական այդ փնտրտուքի վիճակից դուրս գան։ Կարծում եմ՝ պետք է կենտրոնանանք նրա վրա, որ օգնենք, ամեն ինչով աջակցենք, որ նախ՝ ստանան Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, երկրորդ՝ տնավորվեն Հայաստանի Հանրապետությունում և իրենց ու իրենց ընտանիքների ճակատագիրը հարատև կապեն Հայաստանի Հանրապետության հետ։ Սա շատ կարևոր է և՛ քաղաքական, և՛ հոգեբանական առումով»,- ասել է երկրի ղեկավարը։

Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ 2023 թվականից ի վեր Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից տարբեր ծրագրերով շուրջ 145 միլիարդ դրամ է հատկացվել Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների կարիքները հոգալու համար։ Վարչապետն ընդգծել է՝ ճիշտ կլինի, որ համաժողովի երկրորդ կեսը և եզրափակիչ մասը նվիրված լինի անելիքներին, ապագային։ Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ Կառավարությունը հասել է մի հանգրվանի, որ պետք է ամփոփի այդ ուղղությամբ կատարած աշխատանքների նախորդ փուլի արդյունքները և արձանագրի առաջիկա անելիքները։ Երկրի ղեկավարի կարծիքով՝ համաժողովի ձևաչափը դա թույլ է տալիս։ «Մենք այստեղ հավաքվել ենք հարցերը հնչեցնելու և պատասխաններ տալու համար։ Մեր խնդիրը շատ գործնական է՝ մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք Հայաստանի Հանրապետությունում՝ քաղաքացիություն, տուն, աշխատանք, սոցիալական միջավայր։ Մեզ պետք է ձեզնից ազդակներ ստանալ, թե էլ ինչ պետք է անենք, որպեսզի այդ հարցը հնարավորինս արդյունավետ լուծենք»,- ամփոփել է Նիկոլ Փաշինյանը և արդյունավետ աշխատանք մաղթել ներկաներին։

Հաջորդիվ անցկացվել է պանելային քննարկում՝ «Ղարաբաղից տեղահանված հայերի սոցիալ-տնտեսական ներառման գործընթացը» թեմայով, որին մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարները և պատասխանել հարցերին, որոնք հիմնականում վերաբերել են բնակարանային ապահովմանը, կրթական, առողջապահական, սոցիալական, զբաղվածության ծրագրերին, քաղաքացիության ստացման կարգին։

Ամփոփելով քննարկումը՝ վարչապետը շնորհակալություն է հայտնել քննարկման համար, ընդգծել՝ այն ցույց տվեց, որ բազմաթիվ հարցեր արդեն լուծված են, սակայն կան հարցեր՝ քաղաքացիության և բնակարանային ապահովման, որոնց ուղղությամբ դեռ աշխատանք պետք է տարվի, որոշակի լարավարկումներ իրականացվի, որպեսզի որոշումները պատշաճ իրավական հիմք ունենան: «Ընդհանուր առմամբ, թեման կամ վերնագիրը, որի ներքո մենք աշխատում ենք, հոգատարությունն է՝ հոգատարությունը Ղարաբաղից տեղահանված մեր քույրերի և եղբայրների նկատմամբ, բայց նաև այդ հոգատարությունն ունի կոմպոնենտներ՝ մյուս պաշտոնյաների նկատմամբ էլ, ովքեր այդ որոշումները կայացնում են, պետք է հոգատարություն ցուցաբերենք: Այս հոգատարության կարևոր կոմպոնենտ է որոշումների հավասարակշռվածությունը»,-ասել է Նիկոլ Փաշինյանը և հավելել, որ անհրաժեշտ է այնպիսի հավասարակշռված որոշումներ կայացնել, որպեսզի այդ որոշումների շուրջ նեգատիվ չձևավորվի ո՛չ Ղարաբաղի մեր հայրենակիցների, ո՛չ նախկինում արդեն Հայաստանի քաղաքացիություն ունեցող և Հայաստանում ապրող հայրենակիցների շրջանում։

Այս համատեքստում վարչապետը նաև ընդգծել է. «Այսինքն՝ այս նրբությունները շատ կարևոր են, ընդհանրապես բոլոր որոշումների մեջ հավասարակշռությունը պահելը շատ կարևոր է։ Կարևոր է նաև, որ մեր որոշումները, խոսույթները, մեր կողմից իրականացվող արտաքին և տարածաշրջանային քաղաքականություններին չհակասեն։ Տեսեք, մենք այսօր Ադրբեջանի հետ հաստատել ենք խաղաղության և չենք կարող կայացնել որոշումներ, որոնք այդ հաստատված խաղաղությունը կխարխլեն, կփլուզեն, մեզ կվերադարձնեն կոնֆլիկտի տրամաբանության մեջ»։

Նիկոլ Փաշինյանը նաև արձանագրել է. «Մենք դեգերումներին պետք է վերջ տանք, պանդխտությանը պետք է վերջ տանք: Մենք ունենք դուք, դուք ունեք պետություն, և այդ պետությունը Հայաստանի Հանրապետությունն է։ Մենք այսօր ուզում ենք, մեր ամբողջ ռազմավարությունը հիմնվում է դրա վրա, որ դուք տնավորվեք, բառիս և՛ ֆիզիկական, և՛ հոգեբանական իմաստով, Հայաստանի Հանրապետությունում։ Եվ մենք իրար հետ մեր այս պետությունը, որը մեծ բարեբախտություն է մեզ համար, հայ ժողովրդի համար, դարձնենք ավելի բարեկեցիկ, ավելի ապահով, ավելի անվտանգ և ի վերջո՝ կարողանանք գոյատևման տրամաբանությունից դուրս գալ զարգացման և բարեկեցության տրամաբանություն, խաղաղության տրամաբանություն: Ես կարծում եմ, որ մենք պետք է կենտրոնանանք հենց այդ խնդիրների լուծման վրա»։

Երկրի ղեկավարը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել քննարկման համար, նշել, որ առաջիկայում բարձրացված հարցերի ուղղությամբ աշխատանքներ կիրականացվեն և լուծման մեխանիզմներ կմշակվեն:

Recent Posts

  • Խուսափե՛ք արևի ճառաջայթներից 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում
  • 127 էկոպարեկ. նոր ծառայություն՝ անտառների պահպանության համար. Փաշինյանը Հրազդանում է
  • Կիլիկիա թաղամասում վիճաբանություն՝ հրազենի գործադրմամբ. 4 անձ տեղափոխվել է հիվանդանոց
  • Դիլիջանում այրվել է կայանված ավտոմեքենա․ տուժածներ չկան
  • Սկանդալ ՀԷՑ-ում. քաղաքական հայացքների համար ընկերության ՔՊ-ական ղեկավարությունը 3 աշխատակիցներին ստիպում է աշխատանքից ազատման դիմում գրել

Recent Comments

  1. Зеркало казино VAVADA on Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի
  2. Зеркало казино Pin-Up on Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին
  3. aviator game on Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի
  4. aviator game on Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին
  5. микрокредит on Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի

Archives

  • Հունիսի 2026
  • Մայիսի 2026
  • Ապրիլի 2026
  • Մարտի 2026
  • Փետրվարի 2026
  • Հունվարի 2026
  • Դեկտեմբերի 2025
  • Նոյեմբերի 2025
  • Հոկտեմբերի 2025
  • Սեպտեմբերի 2025
  • Օգոստոսի 2025
  • Հուլիսի 2025
  • Հունիսի 2025
  • Մայիսի 2025
  • Ապրիլի 2025
  • Մարտի 2025
  • Փետրվարի 2025
  • Հունվարի 2025
  • Դեկտեմբերի 2024
  • Նոյեմբերի 2024
  • Հոկտեմբերի 2024
  • Սեպտեմբերի 2024
  • Օգոստոսի 2024
  • Հուլիսի 2024
  • Հունիսի 2024
  • Մայիսի 2024
  • Մարտի 2023
  • Փետրվարի 2023
  • Սեպտեմբերի 2022
  • Ապրիլի 2022
  • Մարտի 2022
  • Դեկտեմբերի 2021
  • Սեպտեմբերի 2021
  • Մայիսի 2021
  • Ապրիլի 2021
  • Սեպտեմբերի 2020

Categories

  • Իրավունք
  • Հասարակություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Բանակ
  • Ժամանց
  • Exclusive
  • Կարճ միացում
  • ARTCAST
  • Երազում եմ դառնալ
  • Հաղորդումներ
  • 30 րոպե
  • Ֆոտոարխիվ
  • Քաղաքականություն
  • Տեխնոլոգիաներ
  • Լրահոս
  • Ռազմական ժամ
  • Տեսանյութեր
  • Կրթություն
  • Ռազմարդյունաբերություն
  • Գիտական լուրեր
  • Գլխավոր նորություններ
  • Արխիվ
  • Գիտություն
  • Տնտեսություն
  • NewsStand Փոդքասթ
  • Միջազգային լուրեր
  • Պրակտիկանտ
  • Ինսայթ
  • Տարածաշրջան
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Հաղորդումներ

  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Լրահոս

  • Կրթություն
  • Միջազգային լուրեր
  • Տարածաշրջան
  • Տեխնոլոգիաներ
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Բանակ
  • Ժամանց
  • Մշակույթ
  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

© 2026 Tribune.am Made with ♡ by Risqué Team.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ

© 2026 Tribune.am Made with ♡ by Risqué Team.