Հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանների կիրառած հատուկ միջոցները եղել են ժամկետանց:ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
«Բազմաթիվ փորձագետներ նշել են այն մասին, որ խաղաղ ցուցարարների վնասվածքների պատճառներից մեկը հանդիսացել է հատուկ միջոցների սխալ կիրառումը և, ամենադժոխայինը՝ առկա են այնպիսի վերլուծություններ, որ կիրառված հատուկ միջոցները եղել են ժամկետանց, դրանով են պայմանավորված բեկորային վիրավումները»,- ասաց նա։
Մամիջանյանի խոսքով՝ պետք է հստակ պատասխաններ հնչեցվեն։
«Այդ հետազոտությանը, այդ փորձաքննությանը մենք հետամուտ ենք լինելու, որովհետև մեզ մեր քաղաքացիների կյանքն ու առողջությունը հետաքրքրում է՝ ի տարբերություն նրանց, ովքեր հատուկ հրահրեցին այն, ինչ տեղի ունեցավ երկու օր առաջ, նկատի ունեմ իշխանություններին»,- նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը։