ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Բացի այն հանգամանքից, որ Փաշինյանը սպառնում է Ալիևի պահանջով սահմանադրություն փոխել, նաև հոխորտում է, թե ընդդիմության վրայով «բուլդոզերով» անցնելու է:
Ակնհայտորեն բռնաճնշումների նոր փուլ է սպասվում, որն ավանդաբար ուղեկցվում է ազատազրկումներով և խայտառակ արշավներով:
Հիմա, այս վիճակում, առաջին տրամաբանական միտքը, որը բանական մարդու գլխում ծագում է, դիմակայությունն է՝ բոլոր հնարավոր առողջ ուժերի համախմբվածությամբ և արդյունավետ աշխատանքով:
Բայց տրամաբանությունը մեր օրերում սկսել է խափանումներով գործել, որովհետև այս վիճակում հայտնի շրջանակները, որոնք զարմանալիորեն դեռ ընդդիմադիր են ներկայանում, շարունակում են ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի մասին խոսել՝ ոմանք՝ տողատակերով, ոմանք՝ ուղիղ:
Ավելին, դա ուղեկցվում է գարշելի բառակույտով և թեզերով: Ենթադրում եմ՝ Նիկոլի դեմ պայքարն անիմաստ են համարում, իրենց զրոյական արժեքով դաշտը լցնում են ընդդիմադիր դաշտի դեմ անպատվաբեր ներկայությամբ»:

