Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանի հոր՝ Արտակ Հովհաննիսյանի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել է «Հաղթանակ» զբոսայգում Ալբերտ Հովհաննիսյանի և զոհված մյուս զինծառայողների հիշատակին նվիրված անկյուն ստեղծելու նախաձեռնությունը։
Քաղաքապետարանի փոխանցմամբ՝ առաջարկվող տարածքն արժանացել է հերոսի հոր հավանությանը։ Ներկայում մշակվում են հիշատակի անկյան էսքիզային տարբերակները, որոնք հետագայում կներկայացվեն և կհամաձայնեցվեն հերոսի ընտանիքի հետ։
Նախաձեռնության իրականացման ընթացքում նախատեսվում է հաշվի առնել նաև զոհված զինծառայողների հարազատների կարծիքներն ու ցանկությունները։

