Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիքով 17 վագոն-ցիստեռն, հայնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Բալաջարի կայարանից Բյոյուք-Քեսիքի ուղղությամբ ուղարկվել է դիզելային վառելիքով 17 վագոն-ցիստեռն՝ 989 տոննա ընդհանուր քաշով:
Հիշեցնենք,որ մինչ օրս Ադրբեջանից Հայաստան է արտահանվել մոտ 15 հազար տոննա դիզելային վառելիք, ինչպես նաև ԱԻ-92 և ԱԻ-95 մակնիշի մոտ 5 հազար տոննա բենզին:

