• 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում
17/06/2026
Tribune.am
Advertisement
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
Tribune.am
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
  • Հաղորդումներ
  • Exclusive
  • Արխիվ
  • Մեր մասին
  • Կապ
Home Լրահոս Քաղաքականություն

Ադրբեջանն ակնհայտ սուտ է ներկայացնում միջազգային հանրությանը, փորձելով պատճառաբանել ՀՀ-ի հետ խաղաղության մերժումը իբր գոյություն ունեցող «սահմանադրական խոչընդոտներով». ՀԱԿ

Tribune.am Հեղինակ ` Tribune.am
23/10/2024
/ Քաղաքականություն, Լրահոս, Գլխավոր նորություններ
0
Ադրբեջանն ակնհայտ սուտ է ներկայացնում միջազգային հանրությանը, փորձելով պատճառաբանել ՀՀ-ի հետ խաղաղության մերժումը իբր գոյություն ունեցող «սահմանադրական խոչընդոտներով». ՀԱԿ

Հայ Ազգային Կոնգրեսի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Ամերիկյան «Նյուզվիք» ամսագրում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիեւը հրապարակել է մի հոդված, որում, փորձելով արդարացնել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումից Ադրբեջանի հրաժարվելը, գրում է.

«Մեր ճանապարհին մնում են հիմնական խոչընդոտներ: Առաջինը Հայաստանի Սահմանադրությունն է, որը կոչ է անում միացնել Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանը Հայաստանին։ Այս սահմանադրական ռեւանշիստական պահանջը նախկինում արդեն եղել է խոչընդոտ խաղաղության համար։ 1996 թվականին Հայաստանի այն ժամանակվա նախագահը հրաժարվեց ստորագրել ԵԱՀԿ գագաթնաժողովի եզրափակիչ հռչակագիրը՝ պատճառաբանելով, որ Հայաստանի Սահմանադրությունը թույլ չի տալիս ստորագրել Ղարաբաղը Ադրբեջանի տարածքի մաս ճանաչող միջազգային փաստաթուղթ»։

Հաջիեւի ասածը ադրբեջանական ռազմատենչ քարոզչության հերթական մի կեղծիք է։ 1996 թվականին Լիսաբոնում Հայաստանի Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն երկու անգամ է արտահայտել Հայաստանի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման ծրագրի վերաբերյալ, որով Լեռնային Ղարաբաղին առաջարկվում էր ինքնակառավարման ամենաբարձր կարգավիճակ Ադրբեջանի կազմում։

1. Առաջին անգամ դա տեղի ունեցավ լիագումար նիստում, երբ նախագահը հայտարարեց. «Մեր խորին համոզմամբ՝ ղարաբաղյան հիմնախնդիրը Ադրբեջանի կողմից առաջարկված սկզբունքների հիման վրա լուծելու դեպքում, Լեռնային Ղարաբաղի բնակչության վրա կախված կլինի ցեղասպանության կամ բռնի տեղահանության մշտական սպառնալիքը։ Սումգայիթի (1988թ. փետրվար), Կիրովաբադի (1988թ. նոյեմբեր) եւ Բաքվի (1990թ. հունվար) հակահայկական ջարդերի, ինչպես նաեւ Ղարաբաղի 24 հայկական գյուղերի բնակչության տեղահանության (1991թ. մայիս – հունիս) փորձը ամենայն ակներեւությամբ ցույց է տալիս, որ Ադրբեջանը, չնայած բոլոր հավաստիացումներին, չի կարող Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության երաշխիքներ ապահովել»։

2. Լեւոն Տեր-Պետրոսյանի երկրորդ հայտարարությունը գրանցվել է որպես ԵԱՀԿ Լիսաբոնյան գագաթնաժողովի պաշտոնական փաստաթղթի երկրորդ հավելված եւ հետեւյալ կերպ է հիմնավորում առաջարկված ղարաբաղյան հակամարտության կարգավորման նկատմամբ վետոյի կիրառումը Հայաստանի կողմից. «Հայտարարությունը կանխորոշում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, հակասելով ԵԱՀԿ-ի նախարարական խորհրդի որոշմանը, որն այդ լիազորությունը վերապահում է Մինսկի Խմբի Համաժողովին, որը պետք է գումարվի քաղաքական համաձայնության կայացումից հետո»։

3. Սահմանադրությունը, ինչպես բազմիցս հայտարարել ենք անցյալում, Հայաստանի համար այլ սահմաններ չի նախատեսում, քան 1991 թվականի միջազգայնորեն ճանաչված սահմաններն են, ինչը եւս մեկ անգամ հաստատվեց Հայաստանի ՍԴ որոշումով։

Այսպիսով, Ադրբեջանը ակնհայտ սուտ է ներկայացնում միջազգային հանրությանը, փորձելով պատճառաբանել Հայաստանի հետ խաղաղության մերժումը իբր գոյություն ունեցող «սահմանադրական խոչընդոտներով»։ Ցավալի է, որ «Նյուզվիք» ամսագրի նման լուրջ լրատվամիջոցը պատշաճ կերպով չի ստուգել Հաջիեւի պնդումների հավաստիությունը։

Իրական խնդիրը, սակայն, ոչ թե Ադրբեջանի կողմից ներկայացված եւ ցանկության դեպքում հեշտությամբ հերքվող այս կեղծիքն է։ Խնդիրն ավելի շատ Նիկոլ Փաշինյանի ամուլ քաղաքականությունն է, որը պարտավոր էր  միջազգային հանրության եւ, մասնավորապես, «Նյուզվիք» ամսագրի ուշադրությանը ներկայացնել Ադրբեջանի սուտը հերքող Հայաստանի պաշտոնական պատասխանը եւ պնդել դրա հրապարակումը։ Փաշինյանական դիվանագիտությունը, սակայն, լռության է մատնել ադրբեջանական կեղծիքը։ Այդպես վարվելով, նա հերթական անգամ, ըստ էության, համերաշխություն է հայտնել Ադրբեջանի վարած կեղծարար քաղաքականությանը։

Նույնը վերաբերվում է նաեւ Խոջալուի «ցեղասպանության» մասին Ադրբեջանի պնդումներին։ Այն ժամանակ նույնպես Հայ Ազգային Կոնգրեսը ստիպված իր վրա էր վերցրել Հայաստանի իշխանությունների գործառույթը եւ ներկայացրել ադրբեջանական կեղծարար քարոզչությունը հերքող ապացույցները»։

Tags: ադրբեջանՀՀՀԱԿTribune.am
ShareShareTweetSendShareShare

Նմանատիպ հոդվածներ

Իրանը խոստացել են կոշտ պատասխան տալ Իսրայելի կողմից Լիբանանի հարավում իրականացված գործողություններին
Քաղաքականություն

Իրանը խոստացել են կոշտ պատասխան տալ Իսրայելի կողմից Լիբանանի հարավում իրականացված գործողություններին

17/06/2026
500 հազար դրամ` ՔՊ-ի հանրահավաքին մարդկանց զոռով կամ վարչական լծակներով բերված լինելու մասին փաստահեն տեղեկատվության դիմաց
Իրավունք

Հարկ, ծառայություն, բնակություն․ քվեարկության իրավունքի սահմանափակման առաջարկ Իոաննիսյանից

16/06/2026
ՆԱՏՕ-ն ՀՕՊ համակարգ կտեղակայի Թուրքիայում
Քաղաքականություն

ՆԱՏՕ-ն ՀՕՊ համակարգ կտեղակայի Թուրքիայում

16/06/2026
ԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ անակնկալ է մատուցել Զելենսկին Մակրոնին G7-ի գագաթնաժողովում
Քաղաքականություն

ԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ անակնկալ է մատուցել Զելենսկին Մակրոնին G7-ի գագաթնաժողովում

16/06/2026
Ես գիտեմ ճշմարտությունը․ կալանավորված Սասուն Բադոյանի դստեր հայտարարությունը
Իրավունք

Ես գիտեմ ճշմարտությունը․ կալանավորված Սասուն Բադոյանի դստեր հայտարարությունը

16/06/2026
Հայտնի է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդության քննարկման օրը
Իրավունք

Հայտնի է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդության քննարկման օրը

16/06/2026
  • Թոփ
  • Կարևոր
  • Լրահոս
Նիկոլ Փաշինյանը վճռական է տրամադրված Վեհափառին հեռացնելու գործում. «Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանը փորձում է սադրել Եկեղեցուն. «Փաստ»

10/06/2025
Արցախցիները մեր վզին նստել են, մեր հացն են ուտում. խորոված փարթիի մասնակից

Արցախցիները մեր վզին նստել են, մեր հացն են ուտում. խորոված փարթիի մասնակից

25/04/2026
Վեդիի կոլեկտիվն է, փողս տվել են, բերել եմ, դաժե չէի ուզում բերեի, ՔՊ-ին չեմ աջակցում

Վեդիի կոլեկտիվն է, փողս տվել են, բերել եմ, դաժե չէի ուզում բերեի, ՔՊ-ին չեմ աջակցում

05/06/2026
Մարիամ Փաշինյանը ևս հեռացել է տանից

Մարիամ Փաշինյանը ևս հեռացել է տանից

03/05/2026
Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին

Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին

4
Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի

Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի

4
Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

0
«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

0
Իրանը խոստացել են կոշտ պատասխան տալ Իսրայելի կողմից Լիբանանի հարավում իրականացված գործողություններին

Իրանը խոստացել են կոշտ պատասխան տալ Իսրայելի կողմից Լիբանանի հարավում իրականացված գործողություններին

17/06/2026
500 հազար դրամ` ՔՊ-ի հանրահավաքին մարդկանց զոռով կամ վարչական լծակներով բերված լինելու մասին փաստահեն տեղեկատվության դիմաց

Հարկ, ծառայություն, բնակություն․ քվեարկության իրավունքի սահմանափակման առաջարկ Իոաննիսյանից

16/06/2026
ՆԱՏՕ-ն ՀՕՊ համակարգ կտեղակայի Թուրքիայում

ՆԱՏՕ-ն ՀՕՊ համակարգ կտեղակայի Թուրքիայում

16/06/2026
ԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ անակնկալ է մատուցել Զելենսկին Մակրոնին G7-ի գագաթնաժողովում

ԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ անակնկալ է մատուցել Զելենսկին Մակրոնին G7-ի գագաթնաժողովում

16/06/2026
Tribune.am

Tribune․am–ը մեդիա իրազեկման հարթակ է, որը նպատակ ունի տրամադրել արագ, օպերատիվ եւ անաչառ տեղեկատվություն, վերլուծել Հայաստանում եւ աշխարհում առկա խնդիրները և կանխատեսելու հետագա զարգացման ուղիները։

Հետևեք մեզ

Հաղորդումներ

  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Լրահոս

  • Կրթություն
  • Միջազգային լուրեր
  • Տարածաշրջան
  • Տեխնոլոգիաներ
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Բանակ
  • Ժամանց
  • Մշակույթ

Այլ

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2026 Կայքը ♡ Risqué Team.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2026 Կայքը ♡ Risqué Team.