• 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում
Tribune.am
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
Tribune.am
No Result
View All Result
Home Լրահոս Քաղաքականություն

Ադրբեջանը ոչ թե խաղաղություն է ցանկանում, այլ միայն իր պահանջների կատարում. «Փաստ»

Tribune.am Հեղինակ ` Tribune.am
24/07/2025
/ Քաղաքականություն, Լրահոս, Գլխավոր նորություններ
0
Տիրանայում տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը
0
SHARES
8
VIEWS
Կիսվել Facebook -ումԿիսվել Linkedin -ումԿիսվել X -ումԿիսվել Whats App -ումԿիսվել Telegram -ումԿիսվել VK -ում

«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին շրջանում շատ է խոսվում այն մասին, որ Հայաստանն ու Ադրբեջանը շատ մոտ են խաղաղության պայմանագրի կնքմանը։ Իսկ ամերիկյան կողմը փորձում է ցույց տալ, թե իրենք ջանքեր են գործադրում այս ուղղությամբ։ Դրա շրջանակներում էլ Դոնալդ Թրամփը նշում է, թե իրենց հաջողվել է Հարավային Կովկասում հրաշք գործել: Գաղտնիք չէ, որ ԱՄՆ նախագահը փորձում է տարբեր տարածաշրջաններում իրեն դիրքավորել խաղաղություն կառուցողի դերում։ Ընդ որում, ամերիկյան կողմին շատ քիչ է հետաքրքրում, թե հակամարտության կողմերից որ մեկն ավելի շատ զիջումների կգնա, կարևորը՝ ինքը կարողան ցույց տալ, թե խաղաղությանն ուղղված իր ջանքերն արդյունքներ են տալիս։

Բայց դեռ շատ մեծ հարց է՝ Հայաստանն ու Ադրբեջանն իսկապես խաղաղության հասնելու ճանապարհի՞ն են, թե՞ դա ուղղակի բլեֆ է։ Համենայն դեպս, Ադրբեջանից հնչող հայտարարություններն ու գործողություններն այլ իրավիճակի մասին են վկայում։ Առաջին հերթին Բաքուն ամեն անգամ ցույց է տալիս, որ չի հրաժարվել իր «ավանդական» պահանջներից, ավելին՝ դրանք անընդհատ ավելացնում է։ Նույնիսկ Աբու Դաբիում Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո, որը գնահատվում է որպես կառուցողական, Բայրամովը խոսում է այն մասին, թե Հայաստանը պետք է կատարի իր ստանձնած «պարտավորությունները», որոնց մեջ է մտնում Սահմանադրությունը փոխելը։ Իսկ Ալիևը խոսում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին՝ թերևս առաջին անգամ առանց այլևայլությունների, ուղիղ նշելով, որ այդ ճանապարհը պետք է վերահսկվի հենց Ադրբեջանի կողմից, քանի որ այդտեղով անցնող ադրբեջանցիները հայ սահմանապահի երես չպետք է տեսնեն։ Այս հայտարարությունից միայն երկու օր անց ՀՀ վարչապետի խոսնակը հանկարծ որոշեց արձագանքել, թե Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհը պետք է լինի երկու երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության սկզբունքով։ Այնպիսի տպավորություն է, թե հայկական կողմը Աբու Դաբիի հանդիպման ժամանակ «համաձայնել» է «Զանգեզուրի միջանցքի»՝ Ադրբեջանի կողմից արված առաջարկին, այլապես արձագանքը կարող էր շատ ավելի շուտ ու կոշտ լինել։ Իսկ, ընդհանրապես, ինչ վերաբերում է ՀՀ իշխանությունների՝ «հերքող» հայտարարություններին, ապա ժամանակի ընթացքում համոզվել ենք, որ դրանք անգամ լումայի արժեք չունեն, քանի որ բազմաթիվ են դեպքերը, երբ ՀՀ իշխանությունները տարբեր հայտարարություններ են արել, բայց իրական կյանքում կատարել են ամբողջովին դրա հակառակը։

Այս թեմայի առումով ուշագրավ է ամերիկացիների հետաքրքրությունը և ճանապարհը 100 տարով վարձակալելու առաջարկը։ Լիովին անհասկանալի է, թե ինչու պետք է ամերիկացիները վարձակալեն Սյունիքով անցնող ճանապարհը և անվտանգություն ապահովեն ադրբեջանցիների համար, սակայն Ադրբեջանով անցնող ճանապարհները, որոնցով կարող են անցնել հայերը, ամերիկացիներին արտապատվիրակելու մասին որևէ խոսք անգամ չկա։ Այլ կերպ ասած՝ չի պահպանվելու փոխադարձության սկզբունքը։ Սյունիքով անցնող ճանապարհը կբացվի ադրբեջանցիների համար, իսկ հայերի համար Ադրբեջանի տարածքով անցնող ճանապարհները կմնան փակ, քանի որ ոչ ոք դրանցով տեղաշարժվելու համար երաշխիքներ չի տրամադրի։ Փաստացի ոչ միայն կխախտվի Հայաստանի ինքնիշխանության սկզբունքը, այլև մեր երկիրն ավելի խոր շրջափակման ու մեկուսացման մեջ կհայտնվի, հատկապես երբ կտրվի Իրանի հետ մեր ունեցած հարավային սահմանը։

Դրա համար էլ այս օրերին Թեհրանից հայտարարություններ են հնչում, որ իրենք դեմ են միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը։ Ու կոնկրետ մտահոգություն իսկապես կա, որ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ կարող է փորձել գրավել Սյունիքը։ Ադրբեջանը մեծապես շահագրգռված է, որ Իրանը թուլանա ու ընդունակ չլինի «Զանգեզուրի միջանցքի» հարցում դիմադրել, ու իրենք հնրավորություն ստանան Սյունիքի ուղղությամբ գործողություններ իրականացնել։ Պատահական չէ, որ Իրանի դեմ Իսրայելի կողմից հարվածներ են եղել նաև հենց Ադրբեջանի տարածքից։ Այսինքն, ադրբեջանական կողմը կոնկրետ օգնություն է ցուցաբերել Իսրայելին։ Իսկ վերջին շրջանում կրկին ակտիվացել են այն խոսակցությունները, որ Իսրայել-Իրան նոր բախում կարող է տեղի ունենալ։ Այս ֆոնին իրանական լրատվական խողովակներով տեղեկություններ են տարածվում, որ Ադրբեջանը ամրաշինական աշխատանքներ և ծանր ռազմական տեխնիկայի կուտակումներ է իրականացնում Իրանի հետ սահմանի երկայնքով։

Միաժամանակ, այն պարագայում, երբ Ադրբեջանը ոչ թե խաղաղություն է ցանկանում տարածաշրջանում, այլ իր պահանջների հետևողական կատարում, փորձում է հակաիրանական ու հակառուսական հողի վրա սիրաշահել Արևմուտքին։ Թերևս դա է պատճառը, որ Արևմուտքում ոչ միայն աչք են փակում Ալիևի ռեժիմի՝ Արցախում իրագործած պատերազմական ու ցեղասպանական հանցագործությունների առաջ, այլև նույնիսկ նրան գործընկեր են դիտարկում։ Պատահական չէ, որ Շուշիի մեդիաֆորումի ժամանակ իր ունեցած ելույթում Ալիևը կոնկրետ քծնում էր Դոնալդ Թրամփին, իսկ վերջինս էլ սոցցանցի իր էջում տարածում էր պատերազմական հանցագործի ելույթի այդ հատվածը։ Սա մի երևույթ է, որ իրոք պատիվ չի բերում ԱՄՆ նախագահին։ Առնվազն պատիվ չի բերում»…

Tags: ՀՀթուրքիաբանակցություններխաղաղության պայմանգիրՆիկոլ ՓաշինյանՀարավային ԿովկասԱրցախTribune.amԱլիևԱդրբեջանԼՂ

Recent Posts

  • Ալիևի փաստաբանը, ով համատեղության կարգով ՀՀ վարչապետ է, տեղը չի գտնում. Հայրապետյան
  • Որտե՞ղ չի լինի էլեկտրաէներգիա հուլիսի 10-ին. ՀԷՑ-ի հրապարակած ցանկը
  • Ծառուկյանի ձերբակալությունից հետո զանգում եւ սպառնում են մարզիկներին. «Հրապարակ»
  • Մի մարդ է որոշում. «Հրապարակ»
  • «Իրավունք». Ով է հավակնում ընդդիմադիր փոխխոսնակի պաշտոնին. Բացառիկ մանրամասներ

Recent Comments

  1. Зеркало казино VAVADA on Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի
  2. Зеркало казино Pin-Up on Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին
  3. aviator game on Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի
  4. aviator game on Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին
  5. микрокредит on Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի

Archives

  • Հուլիսի 2026
  • Հունիսի 2026
  • Մայիսի 2026
  • Ապրիլի 2026
  • Մարտի 2026
  • Փետրվարի 2026
  • Հունվարի 2026
  • Դեկտեմբերի 2025
  • Նոյեմբերի 2025
  • Հոկտեմբերի 2025
  • Սեպտեմբերի 2025
  • Օգոստոսի 2025
  • Հուլիսի 2025
  • Հունիսի 2025
  • Մայիսի 2025
  • Ապրիլի 2025
  • Մարտի 2025
  • Փետրվարի 2025
  • Հունվարի 2025
  • Դեկտեմբերի 2024
  • Նոյեմբերի 2024
  • Հոկտեմբերի 2024
  • Սեպտեմբերի 2024
  • Օգոստոսի 2024
  • Հուլիսի 2024
  • Հունիսի 2024
  • Մայիսի 2024
  • Մարտի 2023
  • Փետրվարի 2023
  • Սեպտեմբերի 2022
  • Ապրիլի 2022
  • Մարտի 2022
  • Դեկտեմբերի 2021
  • Սեպտեմբերի 2021
  • Մայիսի 2021
  • Ապրիլի 2021
  • Սեպտեմբերի 2020

Categories

  • Իրավունք
  • Հասարակություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Բանակ
  • Ժամանց
  • Exclusive
  • Կարճ միացում
  • ARTCAST
  • Հաղորդումներ
  • 30 րոպե
  • Ֆոտոարխիվ
  • Քաղաքականություն
  • Երազում եմ դառնալ
  • Ռազմական ժամ
  • Տեսանյութեր
  • Տեխնոլոգիաներ
  • Լրահոս
  • Գիտական լուրեր
  • Գլխավոր նորություններ
  • Կրթություն
  • Ռազմարդյունաբերություն
  • Արխիվ
  • Գիտություն
  • Տնտեսություն
  • NewsStand Փոդքասթ
  • Պրակտիկանտ
  • Ինսայթ
  • Միջազգային լուրեր
  • ՏԲ Նյուզ
  • Տարածաշրջան
  • Ադրբեջանն Իրականում

Հաղորդումներ

  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Լրահոս

  • Կրթություն
  • Միջազգային լուրեր
  • Տարածաշրջան
  • Տեխնոլոգիաներ
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Բանակ
  • Ժամանց
  • Մշակույթ
  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

© 2026 Tribune.am Made with ♡ by Risqué Team.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ

© 2026 Tribune.am Made with ♡ by Risqué Team.