Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը միջազգային առողջապահական արտակարգ դրություն է հայտարարել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում և Ուգանդայում Էբոլայի բռնկման պատճառով, ասվում է ԱՀԿ հայտարարության մեջ, փոխանցում է Սպուտնիկի վրացական ծառայությունը։
Կազմակերպությունը նշել է, որ Բունդիբուգյո վիրուսի պատճառով Էբոլայի բռնկումը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում և Ուգանդայում «հանդիսանում է միջազգային մտահոգության հանրային առողջապահական արտակարգ իրավիճակ», բայց չի համարվում համավարակ։
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Աֆրիկայի կենտրոնների տվյալներով՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում լաբորատոր հաստատվել է 13 դեպք, որոնցից չորսը մահացել են։
Կան նաև 246 չհաստատված դեպքեր, և իշխանությունները հետաքննում են ևս 65 մահվան դեպքերի մասին հաղորդագրությունները։
Ուգանդան հայտարարել է բարձր տագնապի ռեժիմ։ Վարակի ճշգրիտ ծավալը և դեպքերի թիվը դեռևս անհայտ են։
Էբոլա վիրուսային հիվանդությունը սուր վիրուսային վարակ է, որն ազդում է մարդկանց և որոշ կենդանիների տեսակների վրա։ Էբոլայի համաճարակը բռնկվել է Արևմտյան Աֆրիկայում 2014-ից 2016 թվականներին՝ հիմնականում ազդելով երեք երկրների վրա՝ Գվինեայում, Սիեռա Լեոնեում և Լիբերիայում։ Այն խլել է ավելի քան 11,000 մարդու կյանք։

















