• 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում
Tribune.am
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
Tribune.am
No Result
View All Result
Home Լրահոս Քաղաքականություն

«Ալեն Սիմոնյանն ու նրա ներկայացրած ռեժիմն իրենց մեղավոր են զգում Արցախի կորստի համար, ուստի որոշել են մեղադրել Արցախի ժողովրդին». Մուրադ Փափազյան

Tribune.am Հեղինակ ` Tribune.am
14/02/2025
/ Քաղաքականություն, Լրահոս
0
«Ալեն Սիմոնյանն ու նրա ներկայացրած ռեժիմն իրենց մեղավոր են զգում Արցախի կորստի համար, ուստի որոշել են մեղադրել Արցախի ժողովրդին». Մուրադ Փափազյան
0
SHARES
18
VIEWS
Կիսվել Facebook -ումԿիսվել Linkedin -ումԿիսվել X -ումԿիսվել Whats App -ումԿիսվել Telegram -ումԿիսվել VK -ում

Օրերս ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ արցախահայերը պետք է մնային և կռվեին, չպետք է լքեին Արցախը, այս հայտարարության պատճառների, իրական-պատմական Հայաստան դիսկուրսի և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանի հետ:

— Պարո՛ն Փափազյան, օրերս Աժ նախագահ Ալեն Սիմոյնանն Ազգային ժողովում արցախցի լրագրողին ասաց, որ պետք էր մնալ ու պայքարել մինչև վերջ, բայց դուք դուրս եկաք, պետք էր կռվել: Ինչպե՞ս կմեկնաբանեք ԱԺ նախագահի այս հայտարարությունները:

—Ալեն Սիմոնյանի համար լավագույն պաշտպանությունը հարձակումն է. Ալեն Սիմոնյանն ու նրա ներկայացրած ռեժիմն իրենց մեղավոր են զգում Արցախի կորստի համար, ուստի որոշել են մեղադրել Արցախի ժողովրդին։ Սա բավականին տարածված տեխնիկա է, որը ցույց է տալիս նրա փաստարկի թուլությունը:

Նիկոլ Փաշինյանն արդեն որոշել էր Արցախի ճակատագիրը՝ հայտարարելով, որ այդ տարածքը պատկանում է Ադրբեջանին։ Սա Ալիևի համար կանաչ լույս էր 2023 թվականի սեպտեմբերին Արցախի վրա հարձակվելու համար։ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ Արցախի անպաշտպան հայերը պետք է միայնակ կռվեին Ադրբեջանի դեմ։ Այս դիրքորոշումը մի քանի կետերով անպատասխանատու է: Նախ, որովհետև նա հիանալի գիտի, որ դա կհանգեցներ հայ բնակչության կոտորածի։ Հետո այն պատճառով, որ դա թուլացնում է մեր դիրքերը միջազգային մակարդակում։ Մենք համարում ենք, որ 2023 թվականի սեպտեմբերի իրադարձություններն էթնիկ զտումներ են, Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն համարում է, որ դրանք ցեղասպանություն են։ Իսկ Ալեն Սիմոնյանը համարում է, որ արցախահայությունն ընտրություն է կատարել դիմադրության և վախկոտության միջև և ընտրել է վախկոտությունը: Դա անընդունելի է, ամոթալի է, ևս մեկ անգամ պառակտող մանևր է։

— Հնարավո՞ր էր մնալ ստեղծված իրավիճակում:

— Արցախահայությունն ընտրություն ուներ ճամպրուկի կամ դագաղի միջև։

— Իշխանություններն Արցախի կորստի հարցում մեղադրում են Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին՝ նշելով, թե վերջինս է  ստորագրել Արցախի Հանրապետության լուծարումը և դա միշտ բերում են պատճառ, Արցախի կորստի համար, Դուք ի՞նչ կասեք այս մեղադրանքների մասին:

— Հայաստանի իշխանությունները քարոզչություն են անում և ցուցադրում իրենց հակասությունները՝ ինչո՞ւ են արցախահայությանը մեղադրում հեռանալու մեջ, երբ Փաշինյանն ինքը պաշտոնապես հայտարարեց, որ Արցախը պատկանում է Ադրբեջանին։ Հասկանալի է, որ Նիկոլ Փաշինյանը և նրա ռեժիմը շատ հստակ թիրախավորում են բոլոր այն սուբյեկտներին, որոնք նրա ենթակայության տակ չեն։

— Ձեր կարծիքով ի՞նչն է պատճառը, որ նման փոքրիկ հարցադրումներից իշխանության ներկայացուցիչները հունից դուրս են գալիս ու սկսում մեղադրել արցախահայությանը՝ չկռվելու, չպայքարելու համար:

— Կարծում եմ, որ նրանք ցանկանում են ազատվել իրենց մեղքից: Արցախը զիջել են ինքնակամ. բայց նրանք չեն ցանկանում պատասխանատվություն ստանձնել դրա համար։ Ալեն Սիմոնյանը փաստացի պնդում է, որ արցախահայությունն իրեն վախկոտի պես է պահել. նա կրկին սեղանի վրա է դնում սպիտակների և սևերի միջև եղած բաժանումը: Նա ցանկանում է թուլացնել բնակչության այն հատվածը, որը չի համընկնում ռեժիմի հետ։

— Եվ կուզեի անդրադառնաք իրական-պատմական Հայաստան դիսկուրսին: Ինչի՞ համար է, ըստ Ձեզ, դա օրակարգ բերվել, ի՞նչ խնդիր է դրանով ուզում լուծել իշխանությունը, մասնավորապես վարչապետ Փաշինյանը:

— Նիկոլ Փաշինյանը ցանկանում է ջնջել հայոց պատմության բոլոր հետքերը. Նա նաև հստակ հայտարարեց, որ պետք է անդրադառնալ Հայաստանի պատմությանը, ոչ թե հայության պատմությանը։ Նա ուզում էր ձեռքը դնել սփյուռքի վրա, և չհաջողվեց։ Նա ուզում էր թուլացնել Սփյուռքը, և չհաջողվեց։ Հիմա նա ուզում է Սփյուռքին դուրս հանել հայոց աշխարհի իրականությունից, ու կձախողվի։ Նա փորձում է ոչնչացնել Ազգ հասկացությունը, որը միակ փրկությունն է հայ ժողովրդի համար։

Նա նորից կձախողվի։ Նիկոլ Փաշինյանը հրապարակավ կասկածի տակ դրեց Հայոց ցեղասպանության իրողությունը. դրանով նա փորձում է վարկաբեկել ցեղասպանության ճանաչման համար հաջողությամբ մղված պայքարը։ Ավելի վատ՝ դա բացասական մեսիջ է ուղարկում ցեղասպանությունը ճանաչած բոլոր պետություններին և բոլոր այն անձանց, ովքեր ուղեկցել են մեզ այս պայքարում։ Դարձյալ նա կձախողվի։ Նրա մեկնաբանությունները լայնորեն դատապարտվում են Սփյուռքում, և նրա աջակցությունը գնալով նվազում է: Ինչպե՞ս կարող էր այլ կերպ լինել: Մենք հասկանում ենք, որ Արցախի հարցում նա միացել է Ալիևին։ Ցեղասպանության հարցում նա ավելի է մտերմանում Էրդողանի հետ, ով առաջարկել էր բացել արխիվները՝ հասկանալու համար, թե ինչ է տեղի ունեցել 1915 թվականին: Մինչդեռ պատմաբաններն արդեն տասնամյակներ շարունակ արել են այս ամբողջ հետազոտական ​​աշխատանքը: Պարո՛ ն Փաշինյան, 1915 թվականի ջարդերը ցեղասպանություն են, պարո՛ն Փաշինյան, Արցախը հայկական է. պարո՛ն Փաշինյան, Սփյուռքը հայ ազգի բաղադրիչն է. պարո՛ն Փաշինյան, հայ ազգը Հայաստանի փրկությունն է, պարո՛ն Փաշինյան, դադարեցրե՛ք սփյուռքահայ որոշ հայերի մուտքը Հայաստան արգելել. մենք պետք է կառուցենք ապագայի Հայաստանը՝ հիմնվելով մեր արմատների վրա։

Tags: Ալեն ՍիմոնյանԱրցախTribune.amմուրադ փափազյան

Recent Posts

  • Բիլ Քլինթոնը քնել է Օբամայի գրադարանի բացման ժամանակ
  • Կարգին տղեքի ազատության մեջ լինելը ցույց է տալիս ուսապարկերի ոչմիբանությունը․ Ռուբեն Մխիթարյան
  • Шах и мат господа! «Փախած երեխան» հաղթել է թուրք մրցակցին
  • Քննարկվել է տարածաշրջանային լոգիստիկ ներուժի օգտագործման համար «ԹՐԻՓՓ» նախագծի դերը
  • Կենդանաբանական այգում տղամարդը երեխային հրել է կոկորդիլոսի ազատավանդակը

Recent Comments

  1. Зеркало казино VAVADA on Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի
  2. Зеркало казино Pin-Up on Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին
  3. aviator game on Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի
  4. aviator game on Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին
  5. микрокредит on Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի

Archives

  • Հունիսի 2026
  • Մայիսի 2026
  • Ապրիլի 2026
  • Մարտի 2026
  • Փետրվարի 2026
  • Հունվարի 2026
  • Դեկտեմբերի 2025
  • Նոյեմբերի 2025
  • Հոկտեմբերի 2025
  • Սեպտեմբերի 2025
  • Օգոստոսի 2025
  • Հուլիսի 2025
  • Հունիսի 2025
  • Մայիսի 2025
  • Ապրիլի 2025
  • Մարտի 2025
  • Փետրվարի 2025
  • Հունվարի 2025
  • Դեկտեմբերի 2024
  • Նոյեմբերի 2024
  • Հոկտեմբերի 2024
  • Սեպտեմբերի 2024
  • Օգոստոսի 2024
  • Հուլիսի 2024
  • Հունիսի 2024
  • Մայիսի 2024
  • Մարտի 2023
  • Փետրվարի 2023
  • Սեպտեմբերի 2022
  • Ապրիլի 2022
  • Մարտի 2022
  • Դեկտեմբերի 2021
  • Սեպտեմբերի 2021
  • Մայիսի 2021
  • Ապրիլի 2021
  • Սեպտեմբերի 2020

Categories

  • Իրավունք
  • Հասարակություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Բանակ
  • Ժամանց
  • Exclusive
  • Կարճ միացում
  • ARTCAST
  • Հաղորդումներ
  • 30 րոպե
  • Ֆոտոարխիվ
  • Քաղաքականություն
  • Երազում եմ դառնալ
  • Ռազմական ժամ
  • Տեսանյութեր
  • Տեխնոլոգիաներ
  • Լրահոս
  • Գիտական լուրեր
  • Գլխավոր նորություններ
  • Կրթություն
  • Ռազմարդյունաբերություն
  • Արխիվ
  • Գիտություն
  • Տնտեսություն
  • NewsStand Փոդքասթ
  • Պրակտիկանտ
  • Ինսայթ
  • Միջազգային լուրեր
  • ՏԲ Նյուզ
  • Տարածաշրջան
  • Ադրբեջանն Իրականում

Հաղորդումներ

  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Լրահոս

  • Կրթություն
  • Միջազգային լուրեր
  • Տարածաշրջան
  • Տեխնոլոգիաներ
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Բանակ
  • Ժամանց
  • Մշակույթ
  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

© 2026 Tribune.am Made with ♡ by Risqué Team.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ

© 2026 Tribune.am Made with ♡ by Risqué Team.