Վարչապետի որոշմամբ՝ Ալեն Սիմոնյանը նշանակվել է Անվտանգության խորհրդի քարտուղար։
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Արմեն Գրիգորյանը վերջին անգամ է Անվտանգության խորհրդի քարտուղարի կարգավիճակում մասնակցում կառավարության նիստին։
«Որոշում եմ կայացրել իրականացնել Անվտանգության խորհրդի քարտուղարի փոփոխություն»,– հայտարարել էր Փաշինյանը։
Արմեն Գրիգորյանը Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցնում էր 2018 թվականից։

