Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը խոստովանել է, որ խորհուրդ կտա իր երեխաներին ձեռնպահ մնալ ԱՄՆ ուսման կամ աշխատանքի համար մեկնելուց: Նրա խոսքերը հաղորդել է ՏԱՍՍ-ը։
Կառավարության ղեկավարը ելույթ է ունեցել երիտասարդների հետ Վյուրցբուրգում կայացած Գերմանացի կաթոլիկների օրվա առթիվ կազմակերպված միջոցառման ժամանակ: Միջոցառման ընթացքում նա իրեն անվանել է ԱՄՆ-ի մեծ երկրպագու, բայց նաև նշել է, որ երկրի նկատմամբ իր հիացմունքը ներկայումս «չի աճում»։
«Այսօր ես չէի խորհուրդ տա իմ երեխաներին գնալ ԱՄՆ, կրթություն ստանալ և այնտեղ աշխատել՝ պարզապես այն պատճառով, որ այնտեղ հանկարծակի որոշակի սոցիալական մթնոլորտ է ձևավորվել», — ասել է քաղաքական գործիչը։
Մերցի խոսքով՝ վերջերս ԱՄՆ-ում սոցիալական իրավիճակը զգալիորեն փոխվել է: Կանցլերը բացատրել է, որ նույնիսկ ամենակրթված մարդիկ չափազանց դժվարանում են այնտեղ աշխատանք գտնել։
Ապրիլի վերջին ԱՄՆ-ն թույլատրել է կրճատել Գերմանիայում գտնվող ամերիկյան զորակազմը: Վաշինգտոնը տարվա ընթացքում նախատեսում է մոտ 5000 զինվոր վերադարձնել տուն: Իրավիճակը մեկնաբանելով՝ Մերցն ասել է, որ ԱՄՆ-ի այս ծրագրերը չի համարում մայրցամաքի անվտանգության համար մտահոգիչ ազդանշան:

















