ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է Իրանին ավելի ուժեղ հարված հասցնել, քան երբևէ, և «դժոխք սանձազերծել», եթե Թեհրանը հրաժարվի համաձայնության գալ Վաշինգտոնի հետ, հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլին Լևիթը։
«Եթե Իրանը չկարողանա ընդունել այս պահի իրականությունը, եթե չկարողանա ընդունել, որ ռազմական պարտություն է կրել… նախագահ Թրամփը նրանց ավելի ուժեղ հարված կհասցնի, քան երբևէ։ Նախագահ Թրամփը բլեֆ չի անում և պատրաստ է դժոխք սանձազերծել», — ասել է նա ճեպազրույցի ժամանակ։

















