ԱՄՆ-ն հակաիրանական պատժամիջոցներ է սահմանել 17 անհատների և 18 կազմակերպությունների նկատմամբ, հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նախկինում հայտարարել էր, որ ԱՄՆ-ն կարող է մեծացնել ճնշումը Իրանի վրա՝ փորձելով իրականացնել իր պահանջները, եթե Իսլամական Հանրապետությունը համաձայնության չգա Վաշինգտոնի հետ։
Երեքշաբթի օրը պատժամիջոցներ են սահմանվել 17 անհատների և 18 կազմակերպությունների նկատմամբ, որոնցից մի քանիսը չինական են։

















