ԱՄՆ նախագահԴոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։ Այդ մասին հայտնում է Axios-ը։
Axios-ի փոխանցմամբ՝ զրույցի ընթացքում Զելենսկին շնորհավորել է Թրամփին ԱՄՆ անկախության 250-ամյակի կապակցությամբ։
Ավելի ուշ հեռախոսազրույցի մասին հայտնել է նաև Ուկրաինայի նախագահը։ Նա տելեգրամյան իր ալիքում գրել է, որ զրույցը եղել է արդյունավետ։
«Շատ լավ հեռախոսազրույց եմ ունեցել Դոնալդ Թրամփի հետ։ Քննարկել ենք ռազմաճակատում և դիվանագիտական ուղղությամբ առկա իրավիճակը»,– գրել է Զելենսկին։
