Վաշինգտոնի մերձակայքում American Airlines ավիաընկերության կործանված մարդատար ինքնաթիռում եղել են ռուսական գեղասահքի դպրոցի ներկայացուցիչներ։ ՏԱՍՍ-ի աղբյուրը պարզաբանել է, որ օդանավում են եղել Ռուսաստանի հավաքականի կազմում 1994 թվականի գեղասահքի աշխարհի չեմպիոններ Եվգենյա Շիշկովան և Մաքսիմ Նաումովը։
«Քանի դեռ չենք պարզել, չեմ կարող խոսել։ Հայտնի է, որ այնտեղ մերոնք են եղել։ Անուն չեմ ուզում տալ, բայց մերոնք էին: Շուտով ամեն ինչ կտեսնեք: Հիմա այս մասին խոսելու ժամանակը չէ»,- Матч ТВ-ի հետ զրույցում ասել է սպորտային գործակալ Արի Զաքարյանը:
American Airlines ավիաընկերության 5342 չվերթն իրականացնող ինքնաթիռն օդ է բարձրացել Կանզաս նահանգի Վիչիտա քաղաքից և Վաշինգտոնի մոտակայքում վայրէջքի պահին բախվել ռազմական ուղղաթիռին։ Բախումից հետո ինքնաթիռն ընկել է Պոտոմակ գետը։ Ընդհանուր առմամբ, ինքնաթիռում եղել է 64 մարդ (60 ուղևոր և անձնակազմի չորս անդամ)։
Վիչիտայում հունվարի 20-26-ը տեղի էր ունեցել գեղասահքի ԱՄՆ առաջնությունը։