Չեմ կարողանում մտաբերել այս անձնավորությանը 44-օրյա պատերազմի ժամանակ։ Այս մասին գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին կողակիցը՝ Աննա Հակոբյանը, անդրադառնալով գնդապետ, արցախցի հետախույզ Արթուր Ավանեսյանին։
«Աչքովս ընկած կլիներ անպայման, եւ իհարկե տպավորված կլիներ, դժվար թե մոռանայի։ Իսկ պատերազմի մասին նրա ինֆորմացվածության աստիճանն ու ներհայաստանյան ընդամենը մեկամսյա վաղեմության սենսացիոն նորության մասին ինֆորմացվածության աստիճանը ուղիղ համեմատական են։ Ակնհայտորեն երկուսից էլ գաղափար (լուր) չունի»,-նշել է նա։

















