• 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում
Tribune.am
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • OVERԴՈԶ
    • Թավշյա միլիոնատերեր
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • OVERԴՈԶ
    • Թավշյա միլիոնատերեր
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
Tribune.am
No Result
View All Result
Home Լրահոս Հասարակություն

Մայր Աթոռը չի ապահովել ծրագրերի իրականացումը․ Վաղարշապատի համայնքապետարան

— Հեղինակ ` —
31/03/2026
/ Հասարակություն
0
Մայր Աթոռը չի ապահովել ծրագրերի իրականացումը․ Վաղարշապատի համայնքապետարան

Screenshot

0
SHARES
100
VIEWS
Կիսվել Facebook -ումԿիսվել Linkedin -ումԿիսվել X -ումԿիսվել Whats App -ումԿիսվել Telegram -ումԿիսվել VK -ում

Հաշվի առնելով հանրային տիրույթում և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական հարթակներում տարածված հրապարակումը՝ Էջմիածին քաղաքում Թումո կենտրոնի հիմնման գործընթացի վերաբերյալ, Վաղարշապատի համայնքապետարանն անհրաժեշտ է համարում ներկայացնել դիրքորոշումը և պարզաբանել առկա իրավիճակը՝ բացառելու համար թյուր մեկնաբանությունները և ապահովելու հանրության լիարժեք իրազեկվածությունը։

«Վաղարշապատ համայնքի Էջմիածնի կենտրոնական զբոսայգին՝ շուրջ 2.14 հա տարածքով, ՀՀ կառավարության 2005 թվականի նոյեմբերի 15-ի N 1975-Ն որոշմամբ նվիրաբերվել է Հայաստանյաց Առաքելական Եկեղեցուն՝ հստակ պայմաններով․ առանց կառուցապատման և հետագա օտարման իրավունքի՝ բացառապես բարեկարգման, հասարակական հանգստի և հոգևոր-մշակութային կյանքի կազմակերպման նպատակով։

Սակայն արձանագրում ենք, որ 2005 թվականից հետո մինչ օրս Կառավարության կողմից սահմանված պայմաններն ապահովված չեն։ Այգին շարունակում է գտնվել անմխիթար վիճակում և հանդիսանում է համայնքի բնակիչների կողմից առավել հաճախ բարձրաձայնվող խնդիրներից մեկը։ Այգում առկա են տարածքներ, այդ թվում՝ Հայ Առաքելական Եկեղեցու 130-րդ Կաթողիկոս, հայագետ և Հայաստանի ազգային հերոս երջանկահիշատակ Վազգեն Առաջինի արձանի հարակից հատվածում, որտեղ ներկա փաստացի սեփականատիրոջ (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի) ոչ պատշաճ վերահսկման հետևանքով ձևավորվել են անթույլատրելի իրավիճակներ և այն վերածվել է հանրային զուգարանի։ Միևնույն ժամանակ խախտելով ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված պայմանները՝ իրականացվել են կառուցապատման աշխատանքներ։

Բացի այդ, Էջմիածնի քաղաքապետի 2005 թվականի ապրիլի 18-ի թիվ 526 որոշմամբ՝ նույն թվականի մայիսի 17-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին նվիրատվությամբ փոխանցվել է Էջմիածնի «Ներսիսյան» արհեստական լճի սեփականության իրավունքը։

Մեկ այլ՝ Հայաստանի Հանրապետության Կառավարության 2005 թվականի փետրվարի 17-ի N-213-Ա որոշմամբ, Հայաստանյաց Առաքելական Եկեղեցուն անհատույց տրամադրվել է նաև Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու հետնամասում գտնվող տարածքը։

Վերը նշված բոլոր տարածքները տարիներ շարունակ գտնվում են խիստ անմխիթար և անբարեկարգ վիճակում՝ փաստացի զրկված լինելով իրենց նպատակային գործառույթից և որևէ կերպ չծառայելով համայնքի զարգացման ու հանրային շահերի ապահովմանը։

Այս համատեքստում համայնքապետարանը գտնում է, որ նման պայմաններում նոր, առավել լայնածավալ ներդրումային ծրագրերի, այդ թվում՝ քննարկվող նախաձեռնությունների իրագործման վերաբերյալ վստահության բավարար հիմքեր առկա չեն, քանի դեռ չեն կատարվել արդեն իսկ ստանձնված պարտավորությունները։ Ուստի հարկ ենք համարում ընդգծել, որ համայնքի ղեկավարի կողմից որևէ միտումնավոր խոչընդոտում կամ սուբյեկտիվ մոտեցում առկա չէ։ Բոլոր դիրքորոշումները հիմնված են փաստերի և իրավական հիմքերի վրա։ Միաժամանակ հարկ ենք համարում ընդգծել, որ նախկինում տրամադրված հողատարածքների բարեկարգման և ստանձնած պարտավորությունների լիարժեք իրականացման համար պահանջվող ներդրումները անհամեմատ ավելի փոքր են, քան ներկայում քննարկվող նախագծի շրջանակում նախատեսվող ծավալները՝ հատկապես հաշվի առնելով, որ այդ տարածքներում տարիներ շարունակ նախատեսված աշխատանքները չեն իրականացվել։ Վերոնշյալ հանգամանքներից ելնելով՝ համայնքի ղեկավարը, ավագանու որոշումից հետո, նախաձեռնել է գործընթացի կասեցում՝ ներկայացնելով համապատասխան միջնորդագիր, մինչև հստակեցվի, թե ինչ քայլեր է ձեռնարկում Մայր Աթոռ Աուրբ Էջմիածինը՝ իր վրա դրված պարտավորությունների կատարման ուղղությամբ։

Թեև տվյալ տարածքները փոխանցվել են հստակ ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման նպատակով, համայնքի համար կենսական նշանակություն ունեցող այդ նախաձեռնությունները մինչ օրս կյանքի չեն կոչվել։ Ստեղծված իրավիճակը համայնքապետարանին հիմք է տալիս եզրակացնելու, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից առավելապես դիտարկվում է տարածքների փաստացի սեփականացման տարբերակը, այլ ոչ թե դրանց նպատակային օգտագործումը համայնքի զարգացման համար։

Համայնքապետարանը վերահաստատում է, որ խնդիրը գտնվում է մեր ուշադրության կենտրոնում, և մեր առաջնահերթությունը համայնքի բնակիչների շահերի պաշտպանությունն ու հանրային տարածքների նպատակային օգտագործման ապահովումն է»,-նշված է հաղորդագրության մեջ։

Վերջին նորություններ

  • Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ
  • Պուտինը Ստուբին և Ստյորեին ասել է, որ Զելենսկին կարող է ժամանել Մոսկվա
  • Լարված իրավիճակ՝ ԱԺ-ում. Էդգար Ղազարյանի ելույթն ընդհատվել է ՊՊԾ աշխատակիցների միջամտությամբ
  • Պուտինը հանդիպել է Իրանի նախագահի հետ
  • Գողություններ էր կատարել «Ֆորդ-Տրանզիտով». Մուղնիում տղամարդու տանը կանեփ և փամփուշտներ են հայտնաբերվել

Արխիվ

  • Հոկտեմբերի 2026
  • Սեպտեմբերի 2026
  • Օգոստոսի 2026
  • Հուլիսի 2026
  • Հունիսի 2026
  • Մայիսի 2026
  • Ապրիլի 2026
  • Մարտի 2026
  • Փետրվարի 2026
  • Հունվարի 2026
  • Դեկտեմբերի 2025
  • Նոյեմբերի 2025
  • Հոկտեմբերի 2025
  • Սեպտեմբերի 2025
  • Օգոստոսի 2025
  • Հուլիսի 2025
  • Հունիսի 2025
  • Մայիսի 2025
  • Ապրիլի 2025
  • Մարտի 2025
  • Փետրվարի 2025
  • Հունվարի 2025
  • Դեկտեմբերի 2024
  • Նոյեմբերի 2024
  • Հոկտեմբերի 2024
  • Սեպտեմբերի 2024
  • Օգոստոսի 2024
  • Հուլիսի 2024
  • Հունիսի 2024
  • Մայիսի 2024
  • Մարտի 2023
  • Փետրվարի 2023
  • Սեպտեմբերի 2022
  • Ապրիլի 2022
  • Մարտի 2022
  • Դեկտեմբերի 2021
  • Սեպտեմբերի 2021
  • Մայիսի 2021
  • Ապրիլի 2021
  • Սեպտեմբերի 2020

Հաղորդումներ

  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Լրահոս

  • Կրթություն
  • Միջազգային լուրեր
  • Տարածաշրջան
  • Տեխնոլոգիաներ
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Բանակ
  • Ժամանց
  • Մշակույթ
  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

© 2026 Tribune.am Made with ♡ by Risqué Team.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • OVERԴՈԶ
    • Թավշյա միլիոնատերեր
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ

© 2026 Tribune.am Made with ♡ by Risqué Team.