Հանրապետության տարածքում հունվարի 21-ի և 24-ի ցերեկը, 22-ին և 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 23-ին, 24-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Քամին հյուսիսային է՝ 2-5 մ/վ, հունվարի 23-ին և 24-ն առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում 15-18 մ/վ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 21-22-ի գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով, հունվարի 23-24-ի գիշերային ժամերին աստիճանաբար նույնքան կբարձրանա։
Երևանում հունվարի 21-22-ը, 24-25-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 23-ին սպասվում է ձյուն:

















