SHAMSHYAN.com-ը գրում է․
«Արամուսում ամուսիններին սպանած ստահակ ճիվաղը իր սև գործն անելուց հետո, ևս 2 հոգու հրազենի գործադրմամբ սպանել է:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, իր սև գործը 2-րդ անգամ տականքը կատարել է Կոտայքի մարզի Զովաշեն գյուղի դաշտամիջյան ճանապարհին, կրակոցներ է արձակել Կոտայքի մարզի Զովունի բնակավայրում հաշվառված 46-ամյա Վահե Մարտիրոսյանի և Երևանում հաշվառված 44-ամյա Մարինե Հայրապետյանի ուղղությամբ: Վերջիններս տեղում մահացել են:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալը Կոտայքի մարզի բնակիչ, 61-ամյա տղամարդ է, ով իր զոհերի վրա կրակել էր իր անվամբ գրանցված որսորդական հրացանից»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։