«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը ԱՄՆ-ի Յելի համալսարանի իրավունքի դպրոցում ունեցած ելույթի ընթացքում անդրադարձել է Հայաստանում խաղաղության հաստատման պայմաններին։
Նրա խոսքով՝ իրական խաղաղությունը չի կարող հիմնվել խնդիրների թաքցման կամ մոռացության վրա, այլ պետք է ենթադրի դրանց արդար և կայուն լուծում։
Թաթոյանը նշել է, որ Հայաստանի դեպքում խաղաղությունը հնարավոր կլինի այն ժամանակ, երբ ադրբեջանական զինված կազմավորումները դուրս գան Հայաստանի Հանրապետության տարածքներից և դադարեցվի տարածքների օկուպացիան, վերականգնվեն արցախցիների բնական իրավունքները, ինչպես նաև ազատ արձակվեն բոլոր գերիները։
Նա ընդգծել է, որ խաղաղությունը ենթադրում է նաև թշնամանքի վերացում և պետական մակարդակով հայերի նկատմամբ ատելության քարոզի դադարեցում՝ առանց զավթողական սպառնալիքների։
Տեսանյութը՝ տելեգրամում

















