Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը մասնակցել է ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի բարեվարքություն» ծրագրի տարեկան աշխատանքային գործողությունների պլանի մշակման շրջանակներում կազմակերպված քննարկմանը, հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։
«Նախարարի տեղակալը բարձր է գնահատել ծրագրի աջակցությունը Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության իրականացման գործընթացին և կարևորել է ծրագրի հետ հետագա գործակցությունը։
Հանդիպման ընթացքում ամփոփվել են ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի բարեվարքություն» ծրագրի շրջանակներում 2024 թվականին Արդարադատության նախարարությանը և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին տրամադրված աջակցության արդյունքները։
Կողմերը քննարկել են 2023-2026 թվականների հակակոռուպցիոն ռազմավարությունից բխող միջոցառումների իրականացման շրջանակներում գործակցության հնարավոր շրջանակները և ուղիները, համաձայնեցվել են առաջիկայում կատարվելիք աշխատանքները»,- ասված է հաղորդագրության մեջ։