Պակիստանի Լահոր քաղաքում մասնավոր կրթական կենտրոնի տանիքի փլուզման հետևանքով զոհվել է առնվազն 14 երեխա։
Տեղական լրատվամիջոցները, հղում անելով ոստիկանությանը, հաղորդում են, որ փլատակների տակից դուրս է բերվել ավելի քան 20 մարդ։ 8 երեխա և մեկ ուսուցիչ բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Դեպքի պատճառը չի հաղորդվում, սակայն ոստիկանությունը հետաքննություն է սկսել։ Երկու մարդ, այդ թվում՝ շենքի սեփականատերը, ձերբակալվել է։
